Թունջելիի մարզ

(Վերահղված է Դերսիմի նահանգից)

Թունջելիի մարզ (թուրք.՝ Tunceli ili), նահանգ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Անատոլիա տարածաշրջանում։ Պատմական անունը՝ Դերսիմ։

Picto infobox map.png
Թունջելիի մարզ
թուրք.՝ Tunceli ili
Dersim districts.png
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՄալաթիայի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԿենտրոնական Անատոլիա տարածաշրջան
ՎարչկենտրոնԹունջելի
Բնակչություն (2007)84 022
Խտություն10,8
Տարածք7774
Latrans-Turkey location Tunceli.svg
Dersim districts.png
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդTR-62
Հեռախոսային կոդ428
Փոստային ինդեքսներ62000–62999
Ավտոմոբիլային կոդ62
tunceli.gov.tr

ԱշխարհագրությունԽմբագրել

Իր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Մարզի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։

Մարզը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Մարզի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։

Մարզը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել