Դերինիա
Դերինեիա կամ Դերինիա (հուն․՝ Δερύνεια, թուրքերեն՝ Derinya), մեծ գյուղ և համայնք Կիպրոսի Հանրապետության Ֆամագուստայի շրջանում։ Տեղակայված է կղզու արևելյան ծայրում՝ Ֆամագուստա քաղաքից 2 կմ դեպի հարավ։ 1994 թվականից հարակից գյուղերի հետ կազմում է համանուն համայնքը։ Այժմյան համայնքապետը Անդրոս Կարայիանիսն է, ով կկառավարի մինչ 2016 թվականը։ Նրանից առաջ համայնքապետը եղել է Անդրեաս Շիապանիսը, իսկ նրանից առաջ լորա Իոաննուն։ Գյուղի տարածքը կազմում է 3.144 հեկտար, որից մոտ 75%-ը (1.241) օկուպացրել են թուրքական բանակը 1974 թվականից սկսած, այն նաև օկուպացրել է Ֆամագուստայի շրջանի 85%-ից ավելին։ Գյուղը հայտնի առողջարան Այիա Նապա քաղաքից հեռո է մոտ 12 կմ։ Համայնքի հողերը շատ նպաստավոր և բերրի են, այդ պատճառվ ել գյուղը նաև կոչվում է Կարմիր։ Մշակաբույսերից տարածված է կարտոֆիլը, լայնորեն տարածված է ելակի մշակումը։ Համայնքում ամեն տարի անցնակցվում է փառատոն, որը կոչվում է Ելակի փառատոն։ Գյուղը հանդիսանում է Անայենիսի Դերինեիա ֆուտբոլային ակումբի հայրենիքն է։ Այն նաև տարաքով Կիպրոսի մեծությամբ 16-րդ համայնքն է, իսկ բնակչությամբ 24-րդ բնակավայրը։
Գյուղ, Համայնք | ||
---|---|---|
Դերինեիա | ||
(հուն․՝ Δερύνεια, թուրքերեն՝ Derinya) | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ֆամագուստայի շրջան | |
Համայնքապետ | Անդրոս Կարայիանիս | |
Հիմնադրված է | հունվարի 6, 1994[1] թ. | |
Այլ անվանումներ | Դերինիա | |
Մակերես | 31,97 կմ² | |
ԲԾՄ | 60 մետր | |
Պաշտոնական լեզու | Կիպրական հունարեն, Կիպրական թուրքերեն | |
Բնակչություն | 5․758 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հույն կիպրացիներ, Թուրք կիպրացիներ | |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն (հիմանականում` Հույն Ուղղափառ եկեղեցի) և Իսլամ | |
Տեղաբնականուն | Դերինեիցի | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքս | 5380 | |
Փոստային ինդեքսներ | 5380[2] և 5370[3] | |
Պաշտոնական կայք | deryneia.org.cy/el/ | |
| ||
Գյուղն ունի ավելի քան 700 տարվա պատմություն։ Մինչ այժմ չի հայտնաբերվել գյուղի անվան ծագումը։ Սիմոս Մենարդոսը և Ջ. Գուդվինը իրենց գրքում պնդում են, որ առաջին բնակիչները հաստատվել են այստեղ Տրոյական պատերազմից հետո։
ԲնակչությունԽմբագրել
Տարեթիվ | 1946 | 1960 | 1982 | 2001 | 2011 |
Բնակչութ. | 1.592 | 2.741 | 3.345 | 4.954 | 5.758 |
Ըստ 2011 թվականի հոկտեմբեր ամսի տվյալների գյուղի բնակչությունը կազմել է 5,758 մարդ[4], մեծամասնությունը թուրք կիպրացիներ են, սակայն հունական տարածքում բացառապես բնակվում են հույն կիպրացիներ։
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության 1881-2011 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ιστορική Αναδρομή (հուն.)
- ↑ Deryneia — Postcode Query.
- ↑ Deryneia Kato — Postcode Query.
- ↑ «C1. POPULATION ENUMERATED BY SEX, AGE, DISTRICT, MUNICIPALITY/COMMUNITY AND QUARTER (1.10.2011)», Population - Place of Residence, 2011, Statistical Service of the Republic of Cyprus, 2014-04-17, արխիվացված օրիգինալից 2014-04-20-ին, https://web.archive.org/web/20140420062128/http://www.mof.gov.cy/mof/cystat/statistics.nsf/All/7F6BB26ED9D00A00C2257AD90055542A/$file/POP_CEN_11-POP_PLACE_RESID-EN-170414.xls?OpenElement, վերցված է 2014-04-20
- ↑ Census of Cyprus, 1881 — 1 — 1881. — P. 5.
- ↑ Census of Cyprus, 1891 — 2 — 1891. — P. 13.
- ↑ Census of Cyprus, 1901 — 3 — 1901. — P. 12.
- ↑ Census of Cyprus, 1911 — 4 — 1911. — P. 12.
- ↑ Census of Cyprus, 1921 — 5 — 1921. — P. 11.
- ↑ Census of Cyprus, 1931 — 6 — 1931. — P. 9.
- ↑ Census of Population and Agriculture 1946 — 7 — 1946. — P. 6.
- ↑ Census of Population and Agriculture 1960 — 8 — 1960. — P. 10.
- ↑ Cyprus census 1973 — 9 — CYSTAT.
- ↑ Απογραφή νοικοκυριών, 1976 (հուն.) — 10 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1976.
- ↑ Census of households, 1976 — 10 — CYSTAT, 1976.
- ↑ Census of housing, 1982 — 11 — CYSTAT, 1982.
- ↑ Απογραφή πληθυσμού 1992 (հուն.) — 12 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1992.
- ↑ Census of population 1992 — 12 — CYSTAT, 1992.
- ↑ Απογραφή πληθυσμού 2001 (հուն.) — 13 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001. — P. 52.
- ↑ Census of population 2001 — 13 — CYSTAT, 2001. — P. 52.
- ↑ Απογραφή πληθυσμού 2011 (հուն.) — 14 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001.
- ↑ Census of population 2011 — 14 — CYSTAT, 2001.