Դերային խաղ (սեռական հարաբերություն)

Սեռական դերային խաղ՝ դերային խաղի էրոտիկ տարատեսակ է. սեռական վարքագիծ, որի ժամանակ երկու և ավել մարդիկ դերերով խաղարկում են իրենց սեռական երևակայությունը։ Խաղի լրջությունը կախված է այն բանից, թե որքան մասնակիցներ կան նրա մեջ և պարզ մտահաղացումներից կարող է հասնել մինչև աշխատատար խաղերի, որոնք իրենց մեջ ներառում են հագուստներ և սցենարներ։

Կապվածները, խաղի մեջ օգտագործվել են հագուտներ

Համացանցի զարգացումը հանգեցրել է վիրտուալ սեքսի, որոնց բաղադրիչներից կարող են լինել դերային խաղերը (role plays)։

ԲԴՍՄ խաղեր խմբագրել

Ավելի տարածված սեքսուալ դերային խաղերն իրենց մեջ ներառում են դոմինացման և ստրկացման թեմայով (ԲԴՍՄ), համապատասխանաբար խաղը կառավարող մասնակիցը կոչվում է վերին կամ դոմինանտ, իսկ կառավարվողը՝ ստորին կամ հնազանդվող։

ԲԴՍՄ խաղերի ամենատարածված սցենարները.

  • Տարիքային խաղեր՝ խաղացողներից մեկը կատարում է մեծահասակի, իսկ մյուսը՝ երեխայի դեր։
  • Կենդանական խաղեր՝ խաղացողներից մեկը ընդունում է կենդանու դեր, օրինակ՝ շուն կամ պոնի։
  • Տիրուհու և ստրուկի կամ Տիրոջ և ստրկուհու խաղեր՝ հնազանդվողը դիտարկվում է որպես տիրուհու կամ տիրոջ սեփականություն։
  • Բանտապահ և բանտարկյալ՝ կատավարողը կատարում է բանտապահի դեր և գայթակղում հնազանդվողին։
  • Առևանգում՝ հնազանդվողին կապում են (պարանով, սկոտչով և այլն), փակում են նրա բերանը (խցոցով, սկոտչով և այլն) և ծաղրում են մինչ սեռական ակտը։
  • Գաղտնիք՝ կառավարողը սպառնում է բացահայտել հնազանդվողի գաղտնիքը, որը կատարում է հասուն մեղանչողի դեր։
  • Սեռերի փոխանակում՝ մեկ կամ մի քանի անձ կատարում եմ հակառակ սեռի մարդու դեր։
  • Բժշկական խաղեր՝ խաղացողները կատարում են բուժքույրերի, բժիշկների և պացիենտների դերեր։
  • Համազգեստի օգտագործմամբ խաղեր՝ մեկ կամ մի քանի մասնակիցներ հագնում եմ համազգեստներ (աշակերտական, աղախնի, բուժքրոջ, ոստիկանի և այլն) և իրականություն են դարձնում իրենց սեռական երևակայությունը, կապված այդ մասնագիտությունների հետ։
  • Բռնաբարություն՝ խաղացողներից մեկը ստիպողաբար սեռական ակտ է կատարում մյուսի նկատմամբ։
  • Սեփականատեր և անշունչ առարկա՝ խաղացողներից մեկը ընդունում է անշունչ առարկայի, օրինակ՝ կահույքի դեր։

Բայց դերային խաղերը դրանք միայն ԲԴՍՄ-ը չի։ Հաճախ ամուսնական զույգերը դիմում են դերային խաղերի, որպեսզի փոփոխություն մտցնեն իրենց սեռական կյանքում։ Հաճախ հանդիպում են այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ «Սեքս անծանոթի հետ», «Սեքս մարմնավաճառի հետ», «Անառակ բուժքույր» և այլն։ Դավաճանությունից խուսափելու համար, բայց նոր տպավորություններ ստանալու համար, զույգն ընտրում է սեռական խաղերի սցենարներ և ամեն մեկը «փորձարկում» է իր դերը։ Այդ կերպ ամուսինները բացահայտում են նոր սահմաններ, հնարավորություններ և ցանկություններ։ Զույգի սեռական կյանքի լավացումը հանգեցնում է ողջ հարաբերությունների լավացմանը։ Հաճախ դերային սեռական խաղերը հանդիսանում են ամուսնական զույգերի հոգեբուժության մի մաս, երբ ամուսինը և կինը չեն կարողանում ձեռք բերել հարմոնիա և սեռական կյանքի հասկացություն։

Գեղարվեստական գրականությունում խմբագրել

Սեռական դերային խաղերի տարբեր բնութագրերի կարելի է հանդիպել ինչպես հին, այնպես էլ ժամանակակից գրական գործերում։ Առաջինից՝

Ժամանակակիցներից՝

Սեռական դերերով խաղերի թեման եղել է նաև այժմյան ռուսալեզու գրականությունում, օրինակ՝ Անդրեյ Գուսյև «Role Plays-ը հասուն տարիքում»[2] (2003), «Նկարիչը և էրոսը սուպեր ձևաչափով»[3] (2003) և այլ ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эдуард Лимонов «Палач». — Минск: MOKA-DALFIELD, 1992. — ISBN 5-86728-025-X
  2. Андрей Гусев «Role Plays в зрелом возрасте». Повести и рассказы/ М., 2003. — 366 с., 22ил.
  3. Андрей Гусев «Художник и эрос в формате супер» անգլ.՝ (“The Painter & Eros”). — М.: Союз литераторов Москвы, 2003. — ISBN 5-85511-011-7

Արտաքին հղումներ խմբագրել

  • Addington Deborah Fantasy Made Flesh: The Essential Guide to Erotic Roleplay. — Greenery Press, 1993. — ISBN 978-1-890159-47-4
  • Scott, Gini Graham (1994). «Chapter 7». The power of fantasy: illusion and eroticism in everyday life (1st ed.). Carol Publishing Group. ISBN 1-55972-239-8.