Դեսֆինա
Դեսֆինա[1][2] (հուն․՝ Δεσφίνα[3]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա[4], նախկին Պառնասյան թեմում, Դելփիքից 7 կմ հարավ, Ամֆիսայից 18 կմ հարավ-արևելք, Լամիայից 53 կմ հարավ և Աթենքից 116 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Կենտրոնական Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Ֆոկիդա ծայրամասային միավորի Դելփիք համայնքի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1824 մարդ[3]։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Դելֆի և Commune of Desfina, Fokida? |
ԲԾՄ | 680 մետր |
Բնակչություն | ▼1567 մարդ (2021) |
Սահմանակցում է | Դելֆի |
Հեռախոսային կոդ | 2265 |
Փոստային ինդեքսներ | 330 50 |
desfina.gr | |
Քաղաքի արևմտյան և հյուսիսային մասով անցնում է ազգային ճանապարհ 48-ը՝ Ագրինիոն-Իտեյա-Դելփիք-Լևադիյա, որը եվրոպական E65 ճանապարհի մի մասն է։
Տաքսիարխի եկեղեցի
խմբագրելԴեսֆինայում է գտնվում բյուզանդական Տաքսիարխի եկեղեցին (Εκκλησία των Ταξιαρχών): Այն փոքր կիսաշրջանաձև տաճար է՝ կամարաձև տանիքով և մի փոքր պատուհանով։ Մուտքի դուռը գտնվում է արևմտյան կողմում։ Դռա վերևի փոքր որմնախորշի վրա պատկերված է Միքայել Հրեշտակապետը։ Պատի արտաքին մասը զարդարված է ագուցված աղյուսներով՝ խոշոր անհավասար քարերի միջև։ Ներքին որմնանկարները տեղ-տեղ զգալիորոն վնասվել են՝ հատկապես պատի ներքևի հատվածում։ Մուտքի վերևում եղած արձանագրությունը պարունակում է թվականը, երբ ստեղծվել են որմնանկարները. 1332 թվական, Անդրոնիկոս II Ավագի կառավարման ժամանակաշրջան և հոգևորականների անունները՝ Թեոդորոս և Կոնստանտինոս Անալիտիս (Θεόδωρος και Κωνσταντίνος Αναλυτής) և Կոնստանտինոս Ստիրոտիս (Κωνσταντίνος Στειριώτης):
Դեսֆինայի համայնք
խմբագրելԴեսֆինայի համայնքային միության մեջ մտնում է 10 բնակավայր և Թիմիոս-Պրոդրոմոս վանքը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1988 մարդ[3]։ Մակերեսը 148 992 կմ² է[4]։
Անվանում | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Այոս-Անդրեաս | 21 |
Այոս-Նիկոլաոս | 5 |
Վալտոս | 15 |
Դեսֆինա | 1824 |
Ենիմակիյա | 38 |
Մակրիյա-Մալյա | 4 |
Թիմիոս-Պրոդրոմոս վանք | 15 |
Պոտամի | 21 |
Պրոսակոս | 22 |
Ստենոս | 8 |
Սիկյա | 15 |
Բնակչություն
խմբագրելՏարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1772[5] |
2001 | 1831[5] |
2011 | 1824[3] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Десфи́на // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 102—121.
- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
- ↑ 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 349. — ISSN 1106-5761.
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսֆինա» հոդվածին։ |