Դեռահասների հուզական ոլորտ

Դեռահասության տարիքի հետ կապված թեմաները հուզում են համարյա թե բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ՝ կապված դեռահաս երեխաների և ընտանիքի ավագ անդամների միջև։ Ծնողները հաճախ են օգտագործում այսպիսի արտահայտություն. «Մենք այդ տարիքում այդպիսին չենք եղել»։ Կարող է և չեն եղել, բայց պետք է նշել, որ ցանկացած դեռահաս երեխա անձ է, ով տարբերվում է իր անհատականությամբ։ Եվ առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ տարիքին, համընկնում են բոլոր սերունդների մոտ։

Դեռահասության տարքիը բաժանվում է երկու շրջանի՝

  • կրտսեր դեռահասություն (12-15 տ.)
  • ավագ դեռահասություն(15-17 (18) տ.)։

Հուզական առանձնահատկությունները կրտսեր դեռահասության տարիքում խմբագրել

Կրտսեր դեռահասության տարիքը բնութագրվում է օրգանիզմի հորմոնալ կարգավորմամբ։ Այս ամենը ուղեկցվում է տրամադրության անկայունությամբ և ինքնազգացողության կտրուկ փոփոխություններով, որն էլ արտացոլվում է դեռահասի վարքի մեջ։ Դեռահասը հաճախ չի կարողանում զսպել իր հույզերը, որից հետո էլ կարող է զղջալ դրա համար։ Դեռահասների հուզական դրսևորումները մեծահասակների կողմից հաճախ բնութագրվում է որպես ոչ ադեկվատ, երբ արտահայտված հույզը չի համապատասխանում իրավիճակին։ Օրինակ՝ նա կարող է անտարբեր լինել դպրոցական անհաջողությունների նկատմամբ, բայց բուռն ռեակցիա արտահայտել չնչին երևույթներից (տանից փախչել, ինքն իրեն վնասել տանը կամ դպրոցում առաջացած կոնֆլիկտի պատճառով)։ Այսպիսի վարքի հիմքում ընկած է ինքնագնահատականի անհամապատասխանությունը, որը որպես կանոն ցածր է։ Այսպիսի անհամապատասխանության արդյունքում դեռահասին թվում է, թե ծնողները կամ ուսուցիչները ՙիրեն չեն հասկանում՚, վատ կարծիք ունեն իրենց մասին՚։

15 տարեկանից հետո ինքնագնահատականը աստիճանաբար բարձրանում է, որը դառնում է ավելի կայուն և հուզական արտահայտումները այս անգամ կապված են ավելի շատ հոգևոր աշխարհի, ընկերական հարաբերությունների հետ, որոնք սկսում են ձեռք բերել ավելի շատ արժեքայնություն։ Հասակակիցների հետ շփումը դառնում է սուր պահանջմունք, ընկերական հարաբերությունների պահանջը շատ բարձր է։ Դեռահասը հույսը դնում է նվիրվածության, գաղտնիքները պահելու, իրեն հասկնալու վրա։ Ինչքան քիչ է դեռահասը այդ հույզերը ստանում ծնողներից, այնքան շատ է այն փնտրում իր հասակակիցների մոտ և շատ է տառապում, երբ իր սպասելիքները չեն արդարանում։ Ընկերներին նվիրվածությունը այս տարիքում ձեռք է բերում շատ մեծ նշանակություն։ Ընկերության միջոցով դեռահասը ձեռք է բերում փոխահաբերությունների միջոցներ, սովորում է փոխգործակցել, օգնել շրջապատողներին, և միարժամանակ հասկանում է ինչքան վատ է դավաճանությունը, գաղտնիքների բացահայտումը։ Ծնողները հաճախ բողոքում են, որ իրենց երեխան չի օգնում իրենց տնային գործերում, բայց երբ ընկերներին է պետք, կարող է կատարել ցանակացած աշխատանք։ Տվյալ դեպքում հետաքրքրությունների ոլորտը տանից դուրս է։

  • Տրամադրության և հույզերի կտրուկ անկումներ. Հույզերը կտրուկ կարող են փոխվել ուրախությունից տխրություն։ Հակադիր հույզերը փոխարինում են միմյանց առանց որևէ լուրջ պատճառի։ Հայտնի հոգեբույժ Ա. Ե. Լիչկոն այդպիսի վիճակների մասին ասել է. «Դեռահասների զգայունությունը` շրջապատողների կողմից նրանց արտաքինի, ընդունակությունների, հմտությունների գնահատականի նկատմամբ համադրվում է նրանց մոտ չափազանց ինքնավստահությամբ և անառարկելի դատողություններով շրջապատողների վերաբերյալ։ Սենտիմենտալությունը երբեմն համադրվում է զարմանալի կոպտության հետ, հիվանդագին ամաչկոտությունը՝ անպարկեշտության հետ, ուրիշների կողիմց գնահատված և ընդունված լինելը՝ ցուցադրական անկախության հետ, պայքարը հեղինակությունների, համընդհանուր ընդունված կանոնների և տարածված գաղափարների դեմ՝ պատահական կուռքերին աստվածացնելու հետ, զգայական ֆանտազիաները՝ չոր կեղծավոր իմաստության հետ՚։ Դեռահասը էլ չի կարող իրեն համադրել մանկական աշխարհի հետ, և միարժամանակ, չի համադրվում մեծերին։ Դեռահասը, գտնվելով այս երկու աշխարհների միջև, արտահայտում է իր հույզերը միևնույն իրավիճակներում տարբեր ձևով»։
  • Սեփական «ես»-՚ին կենտրոնացվածություն, որի ժամանակ դեռահասները ամբողջությամբ ներթափանցված են այն մտքերի շուրջ, թե ինչ են իրենց մասին մտածում շրջապատողները։ Որպես արդյունք, նրանք ամբողջությամբ նվիրված են իրենց ընկերներին, և այդ պատճառով նրանց համար միևնույն չէ, թե ինչպես իրենց կգնահատեն հասակակիցները՝ որպես նվիրված, արդար, քաջ, ցանակցած իրավիճակում կողմնորոշվող, թե որպես չկայացած բոլոր իրավիճակներում և վախկոտ։ Այս շրջանին հատուկ է ընկերների հետ կոնֆլիկտի ժամանակ հարաբերությունների խզում։ Դեռահասները առանձնանում են բարձր զգայունակությամբ և վիրավորվելու հատկությամբ այն բանի նկատմամաբ, ինչ իրենց է վերաբերում։
  • Տրամադրության անկումների և դեպրեսիվ վիճակների հակում. Բարձր ինքնավստահությունը և սեփական ուժերի չգնահատումը բերում է նրան, որ դեռահասը հաճախ ապրում է ձախողության վիճակ կամ իր վրա վերցրած պարտականությունը կատարում է ավելի վատ, քան ինքն էր պատկերացնում։ Այդ իրավիճակները խորը հարվածում են դեռահասների ինքնասիրությանը։ Եվ երբ նման իրավիճակներում դեռահասը չի ստանում համապատասխան օժանդակություն մեծահասակների՝ հատկապես ծնողների կողմից, կամ ստանում է այսպիսի պատասխան. «Մենք քեզ նախազգուշացրել էինք », նրա մոտ իր ոչ լիարժեքությունը ավելի շատ է սրվում։ Այս դեպքում հաճախ են ձևավորվում դեռահասներին բնորոշ դեպրեսիաները։ Այս դեպրեսիվ իրավիճակները, որոնք հանդիպում են մեծահասակների մոտ, դեռահասության շրջանում խիստ տարբերվում են և զարգանում հատուկ ձևով, որն էլ կոչվում է «դեպրեսիայի դելինկվենտ էկվիվալենտ»։ Այս դեպքում դեռահասը, հարազատների համար անսպասելիորեն, փոխվում է նրանց աչքի առաջ. խելոք, ամեն ինչում հնազանդ երեխայից դառնում է հանցագործ, ով սկսում է հանդիպել կասկած առաջացնող խմբերի հետ, կատարում է օրենքին հակառակ գործողություններ, օգտագործում է ալկոհոլային խմիչքներ, ծխում է, փորձում է թմրանյութեր օգտագործել, կարող է մտնել չկանոնակարգված սեռական հարաբերությունների մեջ։ Այս վարքի ձևը կրում է ինքնակործան բնույթ, որը կարող է հասնել սուիցիդալ վարքի։ Դեռահասության դեպրեսիայի ախտորոշումը կարող է տալ հոգեբանը կամ հոգեթերապևտը։
  • Շրջապատողների և իր հանդեպ քննադատություն. Քանի որ տվյալ դեռահասության շրջանում դեռահասի արտաքինը շատ արագ փոխվում է՝ կախված սեռական հասունացման և արագ աճի հետ, երեխաների, հատկապես աղջիկների մաշկի վրա առաջանում են բշտիկներ, տղաների ձայնը կոշտանում է։ Արտաքինի փոփոխությունները նրանք ընկալում են շատ հիվանդագին։ Այդ պատճառով ցանկացած քննադատական նկատողություն, անփույթ վարքի վրա ծիծաղելը՝ ավելանալով ցածր ինքնագնահատականին, կարող են բերել բուռն հուզական ռեակցիայի։ Հուզական ռեակցիաները կարող են արտահայտվել կամ մեղքի զգացումով, ձանձրույթով կամ ինքն իր մեջ ներփակվելով։

Նրանք ոչ պակաս էմոցիոնալ են մոտենում իրենց ներքին՝ գաղտնիքներով լի աշխարհին։ Լինում են ծնողներ, ովքեր կարդում են երեխաների օրագրերը կամ հաղորդագրությունները։ Այդպիսի կոպիտ ներխուժումը ձևավորվող անձի ներաշխարհ միշտ թողնում է դեռահասի հոգեկանում խորը, հիվանդագին հետք։ Լավագույն դեպքում դեռահասը դրան կարող է պատասխանել կոպիտ ձևով կամ ցույց տալ բուռն աֆեկտիվ ռեակցիա։ Եթե երեխան նախօրոք գիտի, որ այդպիսի ռեակցիան ավելի կբարդացնի ծնողի հետ հարաբերությունները, երբ երեխան գտնվում է այնպիսի իրավիճակի մեջ, որտեղ իր վիրավորանքը ցույց տալը «ավելի թանկ է արժենում», ապա աճող ներքին լարվածությունը կարող է բերել նյարդային պոռթկման։ Դա կարող է դիտվել դեպրեսիայի առաջացման, ֆորիկ ընկճվածության կամ հոմեսոմատիկ հիվանդությունների տեսքով։

  • Էմոցիոնալ հասունության ձևավորումը ծնողների հետ հարաբերություններում։ Դեռահասի ինքնագնահատականը ուղիղ կապի մեջ է գտնվում այն բանից, թե ինչքանով են ծնողները պատրաստ երեխայի ինքնուրույնությանը և նրանց որոշումներ ընդունման ունակությունը ընդունելուն և որքանով են ծնողները պատրաստ խրախուսելու իրենց երեխայի նախաձեռնողականությունը։ Հուզական հասունությունը դեռահասի մոտ ձևավորվում է մի կողմից իրեն սիրող և հարգող ծնողների կողմից, մյուս կողմից դեռահասի նկատմամբ արտահայտած հուզական առատությունը խանգարում և դժվարեցնում է երեխայի մոտ անկախության ձևավորմանը և առաջացնում է խնամքի բարձր պահանջմունքը։ Որոշ ծնողներ, օրնակ, որոնք ունեն անհաջողություններ ամուսնական կյանքում, հաճախ փորձում են էմոցիոնալ խրախուսանք փնտրել իրենց երեխայի մոտ։ Այս դեպքում դեռահասը իր կամքից անկախ սկսում է կատարել ծնողներից մեկի դերը, որը հետագայում բերում է դժվարությունների ծնողական ընտանիքից առանձնանալու ժամանակ։ Ցանկացած դեպքում պահանջվում է «ոսկե միջինի» պահպանում. ադեկվատ ինքնագնահատականով ինքնուրույն անձի ձևավորման համար։
  • Էմանսիպաթիայի առաջացում. Այն առաջանում է դեռահասի մոտ, երբ փորձում է ազատվել ծնողներից կախվածությունից՝ ինչպես հուզական, այնպես էլ՝ վարքային։ Անկախության և ինքնուրույնության ճիշտ ձևավորումը տեղի է ունենում, երբ նա միաժամանակ պատասխանատվություն է վերցնում իր որոշումների և արարքների համար։

Հուզական առանձնահատկությունները ավագ դեռահասության տարիքում խմբագրել

Կրտսեր դեռահասության տարիքից ավագ դեռահասության տարիքի անցման ժամանակ իջնում է հուզական լարվածությանը։ Առաջ է գալիս պահանջմունք առանձնանալ հասակակիցներից արտաքինով, սեփական գիտելիքներով, կարողություններով, հոբբիով։ Դրա հետ մեկտեղ հետաքրքրություն է առաջանում սեփական անձի նկատմամբ՝ նրա բոլոր դրսևորումներով, մտահոգություններ են առաջանում կյանքի իմաստի և ապագայի կառուցման հարցերով։ Ավագ տարիքի դեռահասը արդեն կարողանում է ավելի շատ կառավարել իր հույզերը և վարքը։ Միաժամանակ պահպանվում են շատ գծեր, որոնք բնորոշ են նախորդ շրջանին՝ տրամադրության ներքին տատանումներ, ինքն իր վրա անվստահություն, շրջապատողների նկատմամբ քննադատական վերաբերմունք։ Ուժեղացնում է ներքին աշխարհի վրա կենտրոնացվածությունը, մեծացնում է շփման պահանջմունքը։ Հուզական առանձնահատկությունները ավագ դեռահասության շրջանում։

  • Հույզերի ինտենսիվությունը և բարձր զգայունակությունը իրադարձությունների նկատմամբ։ Պատանեկությունը բնութագրում են բարձր զգայունակությամբ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, վառ հույզերով, տվյալ իրադարձությունը ընդհանրացնելու հակումով. «եթե վատ է տվյալ պահին, ուրեմն ամեն ինչ միշտ վատ է», «եթե լավ է հիմա, ուրեմն աշխարհը հիասքանչ է միշտ և ամեն ինչում» և այլն։ Ավագ տարիքի դեռահասներին հատուկ է զգալ իրենց միայնակ միայն այն պատճառով, որ որոշ ժամանակահատված նրանց ուշադրություն չեն դարձրել կամ նրա մոտ առաջացել է այնպիսի զգացում, որ նրան մերժել են և չեն խրախուսել։ Խորը ապրումները, որոնք ապրում է դեռահասը այդ շրջանում, ձևավորում են հուզականությունը, որը շարունակվում է նրա ամբողջ կյանքում։
  • Ընկերությունը և սերը պատանեկության ժամանակ։ Ընկերությունը պատանեկության ժամանակ ունի խորը իմաստ։ Միևնույն սեռի հասակակիցների հետ ընկերությունը նպաստում է տարբեր երևույթների մասին ինֆորմացիայի փոխանցմանը և նպաստում է բարձր անձնական զգացումների հասկացմանը։ Օրինակ՝ միևնույն սեռի դեռահասները կարող են վստահորեն միմյանց պատմել հակառակ սեռի հանդեպ զգացմունքների մասին։ Միևնույ ժամանակ բիոլոգիական, սոցիալական և մշակութային գործոնների ազդեցության ներքո ձևավորվում է սեռական իդենտիկության զգացումը և արական կամ իգական սեռին պատկանելու զգացումը։ Այս տարիքում դեռահասներին բնորոշ է ընկերներին իդեալականացնելը՝ հնարելով նրանց համար այնպիսի հատկություննր, որոնք կուզեին տեսնել նրանց մեջ։ Ընկերությունից հետո, ինչպես հակառակ սեռի, այդպես էլ նույն սեռի ներկայացուցիչների հետ, գալիս է սիրահարվածությունը։ Պատանեկան սերը տարբերվում է վառ հույզերով, հասունության սիմվոլների առաջացումներով, հարաբերություններում առաջանում են սիրահետումներ, ուշադրության նշանների փոխանակումներ, ռոմանտիկ հարաբերություններ։ Պատանեկության շրջանում սիրահարվածությունը բնութագրվում է սրտատրոփ, խնամողական հարաբերություններով, սեփական ֆանտազիաները սիրահարվածության օբյեկտի հանդեպ ոչ միշտ են իրականանում։ Ընկերոջ կամ սիրած էակի կորուստր ողբերգական է ընդունվում և խորը հետք և հիշողություններ է թողնում ձևավորվող անձի հոգում։ Սակայն թռիչքները և անկումները անհրաժեշտ են յուրաքանչյուր դեռահասի կյանքում՝ անձնական փորձի ձևավորման և կյանքի դժվարություններին հարմարվելու համար։

Դեռահասների հուզական ոլորտին բնութագրական են.

  • Շատ մեծ հուզական գրգռվողականություն, դրա համար էլ դեռահասները առանձնանում են բռնկվողականությամբ, իրենց էմոցիաների կրքոտ արտահայտումներով։ Նրանք մեծ հաճույքով են սկսում հետաքրքիր գործը, պաշտպանում են իրենց հայացքները, կարող են բռնկվել իրենց և ընկերների նկատմամաբ ցուցաբերած անգամ շատ փոքր անարդարությունից։
  • Ցածր տարիքի դպրոցականների համամատությամբ ունեն հուզական ապրումների կայունություն. հիմնականում նրանք երկար ժամանակ չեն մոռանում վիրավորանքը։
  • Բարձր պատրաստականություն վախի նկատմամբ, որը արտահայտվում է որպես տագնապ։ Ավագ դեռահասության տարիքում նկատվող բարձր տագնապայնությունը կապված է մարդկանց հետ ինտիմ հարաբերությունների առաջացման հետ, որոնք առաջացնում են բազմաբնույթ հույզեր, ինչպես նաև դրանց հետ միասին ծիծաղելի թվալու վախը։
  • Հույզերի հակասականությունը, հաճախ դեռահասները տաքարյունությամբ պաշտպանում են իրենց ընկերոջը, սակայն հասականալով, որ նա արժանի է քննադատության։ Ունենալով բարձր զարգացած արժանապատվության զգացում՝ նրանք կարող են լացել վիրավորանքից, չնայած գիտեն, որ լացելը ամոթ է։
  • Խմբին պատկանելու բարձր զարգացած զգացում. դրա համար նրանք ավելի սուր և հիվանդագին են ընդունում ընկերների կողմից չխրախուսվելը, քան՝ ծնողների և այլ մեծահասակների, հաճախ նրանց մոտ խմբից մերժված լինելու վախ է առաջանում։
  • Ներակայացնում են մեծ պահանջներ ընկերության մեջ, որի հիմքում ընկած է ոչ թե համատեղ խաղը, ինչպես կրտսեր դպրոցականների մոտ, այլ ընդհանուր հետաքրքրություններ, դեռահասների ընկերությունը ավելի ընտրողական և ինտիմ է, և ավելի երկար է տևում, ընկերական շրջապատի ազդեցությունից փոխվում են նաև դեռահասները, ճիշտ է ոչ միշտ դեպի դրական ուղղություն։

Գրականություն խմբագրել