Դեշանախոտ
բույսերի ցեղ
Դեշանախոտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Ցեղ | Դեշանախոտ (Deschampsia) P.Beauv. |
Դեշանախոտ (լատին․՝ Deschampsia), մարգագետնախոտ, մանրախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեշանախոտ ճմոտ լատին․՝ D. caespitosa։ Աճում է խոնավ մարգագետիններում, անտառներում, գետափերին, առաջացնում ճմաթմբեր և նպաստում ճահճացմանը։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 125 սմ։ Տերևները նեղգծաձև են, վառ կանաչ։ Ծաղկաբույլը փռված է, հուրանանման, հասկիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Ցածր որակի կերաբույս է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/DeschampsiaCespitosa1.jpg/220px-DeschampsiaCespitosa1.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեշանախոտ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեշանախոտ» հոդվածին։ |