Դենիս Կուտին

ռուս ֆուտբոլիստ

Դենիս Սերգեևիչ Կուտին (ռուս.՝ Денис Сергеевич Кутин, հոկտեմբերի 5, 1993(1993-10-05)[1], Համբուրգ, Գերմանիա), ռուս ֆուտբոլիստ, «Արմավիր» ակումբի պաշտպան։

Դենիս Կուտին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1993(1993-10-05)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Հասակ 187 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1999-2005 Ռուսաստան Սոկոլ
2005-2009 Ռուսաստան Կոնոպլյովի անվ. ակադեմիա
2009-2010 Ռուսաստան Չերտանովո (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2018 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 4 (0)
2013-2017  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 101 (3)
2017-2018  Ռուսաստան Տոսնո 4 (0)
2018-մ.հ. Ռուսաստան Արմավիր 34 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 4 (0)
2010-2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 6 (1)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 4 (0)
2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ծնվել է Համբուրգում, ուր նրա ծնողները տեղափոխվել էին ընտանեկան հանգամանքների պատճառով։ Երբ լռացել է Դենիսի 5 տարին, ընտանիքը վերադարձել է Սարատով։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանում տեղի «Սոկոլի» դպրոցում[2]։ 2005 թվականի առաջնության խաղերից մեկում նրան նկատել են Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի մարզիչները, և երիտասարդ պաշտպանը տեղափոխվել է Տոլյատի[3]. 2009 թվականին ակումբի մարզիչ Ալեքսանդր Բոբրովին ուղարկել են աշխատելու Մոսկվայում, և Կուտինը նրա հետ միասին տեղափոխվել է «Չերտանովո» ակումբ[4]։ Դպրոցն ավարտելուց հետո երեք տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ, որտեղ հանդես է եկել ակումբի երիտասարդական կազմում, ապա «Սպարտակ-2» ֆարմ-ակումբում։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակի» «Открытие Арена» մարզադաշտի բացման խաղին։ Մուրատ Յանկինի գլխավորությամբ «Սպարտակը» ոչ-ոքի է խաղացել (1:1)[5] Սերբիայի «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ։ Այդ խաղում Կուտինը դուրս է եկել փոխարինման[6]։

Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2014 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում (0:1)[7]։

2017 թվականի հունիսի 27-ին վարձավճարով մինչև 2018 թվականի հունիսի 30-ը տեղափոխվել է «Տոսնո» ակումբ[8][9]։ Նորամուտը կատարել է հուլիսի 15-ին Ռուսաստանի առաջնության առաջին տուրի՝ «Ուֆայի» դեմ խաղում (0:1)[10]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է «Տոսնոյից» ու Սպարտակից՝ դառնալով ազատ գործակալ և մնալով առանց ակումբի մինչև 2018 թվականի օգոստոսի 25-ը, երբ տեղափոխվել է ՖԱԼ «Արմավիր» ակումբ[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Սպարտակ» (Մոսկվա)

  «Սպարտակ-2» (Մոսկվա)

  «Տոսնո»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «НОВОСТИ - ДЕНИС КУТИН: «РОДИЛСЯ В ГАМБУРГЕ, А РОС В САРАТОВЕ»». www.spartak.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Кутин: «Родился в Гамбурге, а рос в Саратове»
  4. «Денис Кутин: "Футболисту нужно развивать все качества"». ami-map.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Championat.com — «Спартак» и «Црвена Звезда» сыграли вничью в первом матче на «Открытие Арене»
  6. «Championat.com — Отчет о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Championat.com — Протокол матча. Чемпионат России 2014/15, 15 тур, «Локомотив» (Москва) — «Спартак» (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Тосно» взял в аренду защитника «Спартака»
  9. Денис Кутин переходит в «Тосно» на правах аренды
  10. Тосно — Уфа (0:1). Премьер-Лига 2017-18. Протокол матча, Sportbox.ru (15 июля 2017)
  11. Экс-защитник «Спартака» Кутин перешел в «Армавир», Спорт-Экспресс (25 августа 2018)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Կուտին» հոդվածին։