Դենիս Կիսելյով

ռուս ֆուտբոլիստ

Դենիս Յուրևիչ Կիսելյով (հունիսի 2, 1978(1978-06-02), Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Դենիս Կիսելյով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1978(1978-06-02) (45 տարեկան)
Ծննդավայր Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1999 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 0 (0)
1995—1997  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 73 (11)
1999  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 15 (3)
2000—2001 Ռուսաստան Դինամո-ՄԳՕ-Մոստրանսգազ ՍՖԱ
2002 Ռուսաստան Մոստրանսգազ 0
2002 Ռուսաստան Սպարտակ-Ավտ ՍՖԱ
2002—2004 Ռուսաստան Խիմկի 45 (18)
2004—2010 Ռուսաստան Տոմ 98 (28)
2010 Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ 13 (2)
2011—2012 Ռուսաստան Սալյուտ 34 (6)
2012—2013 Ռուսաստան Զենիթ (Պենզա) 22 (3)
2013—2014 Ռուսաստան Դոլգոպրուդնի 11 (0)
Մարզչական կարիերա
2017—մ․հ․ Ռուսաստան Խիմկի-Մ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զելենոգրադսկի «Սպուտնիկի» սան է. կարիերան սկսել է երկրորդ թիմում։ 1999 մրցաշրջանում թույլատրվել է մասնակցությունը բարձրագույն դիվիզիոնում, բայց չի անցկացրել ոչ մի խաղ։ 2000-2001 թվականներին հանդես է եկել ոչ պրոֆեսիոնալ «Մեստրանսգազ» ակումբում, որի կազմում 2001 թվականին դարձել է «Կենտրոն» տարածաշրջանի Մոսկվայի շրջանի լավագույն ռմբարկու (40 գոլ)[1]։ Նույն մրցաշրջանում ակումբն ստացել է պրոֆեսիոնալ վարկանիշ և հանդես գալու երկրորդ դիվիզիոնում իրավունք։

2002 թվականին պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբի հետ, 2003 թվականի մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո (34 խաղ, 15 գոլ) հրավիրվել է «Տոմ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2010 թվականի ամառ։ 2007 թվականի հուլիսի 21-ին Պրեմիեր Լիգայի «Սատուրն» ակումբի դեմ խաղում ստացել է վնասվածք (առջևի խաչաձև ջլի պատռվածք) և մինչև մրցաշրջանի ավարտը չի մասնակցել ոչ մի խաղի[2]։ 2008 մրցաշրջանի սկզբին Դենիս Կիսելյովը ապաքինված չի եղել վնասվածքից՝ բաց թողնելով նախամրցաշրջանային պատրաստությունը և մայիսից սկսել է մարզվել երիտասարդական թիմում։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում անցկացրել է 2 գավաթային խաղ, ինչպես նաև երկու անգամ փոխարինման դուրս եկել Պրեմիեր լիգայի խաղերում։

Ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» համառուսական քաղաքական կուսակցության կողմանկիցների՝ Տոմսկի տարածաշրջանային կոորդինացիոն խորհրդի կազմում[3]։

Վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  «Դինամո-2» (Մոսկվա) Երրորդ լիգա, 3 գոտի 1995 34 2 ? ? ? ?
1996 8 0 8 0
1997 31 9 31 9
Ընդհանուր 88 14 ? ? ? ?
  «Դինամո» (Մոսկվա) Բարձրագույն դիվիզիոն 1999 0 0 0 0 0 0
  «Դինամո»-2 (Մոսկվա) Երկրորդ դիվիզիոն, տարածաշրջան «Հարավ» 1999 15 3 15 3
  «Դինամո-ՄԳՕ» /
«Մոստրանսգազ»
ՍՖԱ, Կենտրեն, Մոսկվա 2000 ? ? ? ?
ՍՖԱ, Կենտրոն, Մոսկվա 2001 ? ? ? ?
Երկրորդ դիվիզիոն, Կենտրոն 2002 0 0 ? ? ? ?
  «Խիմկի» Առաջին դիվիզիոն 2002 11 3 ? ? ? ?
2003 34 15 ? ? ? ?
Ընդհանուր 45 18 ? ? ? ?
  «Տոմ» Առաջին դիվիզիոն 2004 37 18 ? ? ? ?
Պրեմիեր Լիգա 2005 21 2 1 0 22 2
2006 17 3 1 0 18 3
2007 14 5 1 0 15 5
2008 2 0 2 0 4 0
2009 5 0 0 0 5 0
2010 2 0 0 0 2 0
Ընդհանուր 98 28 ? ? ? ?
  «Վոլգար-Գազպրոմ» Առաջին դիվիզիոն 2010 13 2 ? ? ? ?
  «Սալյուտ» (Բելգորոդ) Երկրորդ դիվիզիոն, Կենտրոն 2011/12 0 0 0 0 0 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Футбол. КФК». Спорт-Экспресс. 11.10.2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  2. «Киселёв выбыл до конца сезона». Оф. сайт ФК «Տոմ». 23.07.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  3. Россия. Герой тура

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Կիսելյով» հոդվածին։