Դենիս Գլինին
Դենիս Վլադիմիրի Գլինին (ուկրաիներեն՝ Дени́с Володи́мирович Глі́нін, հոկտեմբերի 21, 1971, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի հարվածային գործիքներ նվագող։
Դենիս Գլինին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Денис Глінін |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1971 (53 տարեկան) Լվով |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | սոֆթ ռոք, բրիտ փոփ, ինդի ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, հարվածային գործիքներ նվագող |
Գործիքներ | հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1992–այժմ |
Լեյբլ | Lavina music |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Կապված | Օկեան Էլզի, Клан Тиші |
Denis Glinin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Լվովի № 69 դպրոցում։ Ավարտել է «Լվովի պոլիտեխնիկի» ազգային համալսարանը «տնտեսագետ-էներգետիկ» մասնագիտությամբ։
1992 թվականից նվագել է «Клан Тиші» խմբում Անդրեյ Գոլյակի, Պավել Գուդիմովի և Յուրի Խուստոչկայի հետ։ 1994 թվականին սկսել է ձևավորվել «Օկեան Էլզի» խումբը, որտեղ վոկալիստն էր 19-ամյա Սվյատոսլավ Վակարչուկը։ «Клан Тиші» խմբի երաժիշտների մեծ մասը տեղափոխվեց նոր խումբ։
Երբ 2004 թվականին «Օկեան Էլզիի» անդամներ Դմիտրի Շուրովը և Յուրի Խուստոչկան հեռացան «Esthetic Education» խումբ, օգնեց գործընկերներին ձայնագրել «Face Reading» դեբյուտային ձայնասկավառակը։ Որպես շնորհակալություն՝ Դենիս Գլինինի դեմքը պատկերվեց ձայնասկավառակի շապիկին՝ մնացած երեք անդամների հետ միասին[1]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է։ Առաջին ամուսնությունից ունի դուստ Լիզան և որդի Տիմուրը (ծնվ. 2004 թվականին)։ Հետաքրքրվում է լուսանկարչությամբ և մեծ թենիսով, մեքենաներով։ Իր կուռքը համարում է Ջոն Բոնեմին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ESTHETIC EDUCATION: էսթետիկ կրթության խնդիրները առանձին վերցրած շրջաններում Արխիվացված 2010-10-05 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Чат-конференція з фронтменом «Океану Ельзи» Святославом Вакарчуком та ударником гурту Денисом Глініним (ЗІК, 4 квітня 2007)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.