Դենիել Գիլլիս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դենիել Գիլլիս (անգլ.՝ Daniel Gillies, մարտի 14, 1976, Վինիպեգ, Մանիթոբա, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» և դրա սպին-օֆ «Առաջնածինները» («Հները») հեռուստասերիալներում Էլայջոյի դերի շնորհիվ։
Ծնվել է | մարտի 14, 1976 (48 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Վինիպեգ, Մանիթոբա, Կանադա |
Կրթություն | Southwell School? |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա և Կանադա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Ռեյչել Լի Քուք |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԴենիել Գիլլիսը ծնվել է 1976 թվականի մարտի 14-ին Կանադայի Մանիտոբա մարզի Վիննիպեգ քաղաքում։ Իր ողջ մանկությունն ու երիտասարդությունը դերասանն անցկացրել է Նոր Զելանդիայում։ Չնայած նրան, որ նրա հայրը մանկաբույժ էր աշխատել և ցանկանում էր, որ որդին իր ուղով ընթանա, Դենիելը որոշեց դերասան դառնալ։
Կարիերա
խմբագրելՆոր Զելանդիայում նա հասցնում է նկարահանվել «Street Legal» հեռուստասերիալում (2002-2003 թվականներին)։ Շուտով նա տեղափոխվում է Ավստրալիա, որպեսզի մասնակցի մի նոր ֆիլմի նկարահանումներին, սակայն այն հաջողություն չի ունենում։ Դենիելը տեղփոխվում է ԱՄՆ։ Մինչ ԱՄՆ մեկնելը նա կարճ ժամանակով այցելում է իր հայրենիք՝ Կանադա։
Վերադռնալով Լոս Անջելես, Դենիելը սկսում է ակտիվորեն աշխատանք փնտրել։ Շուտով նա 2004 թվականի «Սարդ-մարդը 2» բլոկբաստերում ստանում է Ջոն Ջեյմսի դերը։ Ֆիլմից հետո դերասանի կարիերան աննախադեպ վերելք է ապրում։ Ինչպես նշում են քննադատները՝«դերասանը իր դերը հոյակապ է տարել»։ Չնայած նրան, որ Դենիելը առաջին անգամ էր նման խոշոր դեր տանում, նա իրեն շատ վստահ էր պահում՝ ասես արդեն մեծ փորձ ուներ։ Պետք է նաև նշել, որ դերասանը մասնակցել է «Հարսնացուն և նախապաշարմունքները» երաժշտական կոմեդիայի նկարահանումներին, որի սյուժեի հիմքում ըկած է Ջեյն Օստինի «Հպարտություն և նախաստրամադրվածություն» վեպը։
2007 թվականին դերասանը նկարահանվում է աղմուկ բարձրացրած «Առեվանգում» թրիլլերում։ Հետո դրան հաջորդում են դերեր «Մի ընդհարվիր աստղերի հետ» ֆիլմում, «Իրական արյուն» հեռուստասերիալում։ «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալներում դերասանը խաղում է առաջնածին վամպիր Էլայջոյի դերը։ Ինչպես նաև Դենիելը նկարահանում է «Կործանված թագավորություն» ֆիլմը, որտեղ էլ տանում է գլխավոր դերը։ 2011 թվականին դերասանը ստանում է «Պահելով հույսը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստաերիալի առաջին սերիան դուրս է եկել 2012 թվականի հունիսի 8-ին «NBS» հեռուստաալիքով։
Անձնական կյանքը
խմբագրել2004 թվականից ամուսնացած է Ռեյչել Լի Կուկի հետ։ Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Շարլոտտա Իստոն Գիլլիս(ծնվ.՝ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.instagram.com/mr.danielgillies/
- ↑ Warrington L. Theatre Aotearoa — 2004.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Գիլլիս» հոդվածին։ |