Դևիդ Բրուսթեր կրտսեր (անգլ.՝ David Brewster Jr., հունիսի 3, 1988, Նյու Յորք), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Դեյվ Իսթ (անգլ.՝ Dave East) բեմական անվամբ:

Դեյվ Իսթ
Dave East June 2017.png
Իսթը 2017 թվականի հունիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDave East
Ի ծնե անունԴևիդ Բրուսթեր կրտսեր
Նաև հայտնի է որպեսDave East
Ծնվել էհունիսի 3, 1988 (32 տարեկան)
Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլMass Appeal Records, Def Jam Recordings
ԿրթությունTowson University?
ԿապվածՆես
Dave East Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին՝ թողարկելով իր «Change of Plans» կոչվող առաջին միքսթեյպը[1]: 2011-2013 թվականների ընթացքում ևս մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո[2], 2014 թվականին նա ստորագրեց պայմանագիր ամերիկացի ռեփեր Նեսի Mass Appeal Records ձայնագրման լեյբլի հետ[3]: Այդ լեյբլի անդամ դառնալուց հետո Իսթը թողարկեց «Black Rose» միքսթեյպը, որն էլ նրան տվեց ավելի մեծ ճանաչում[4]: 2015 թվականին թողարկվեց նրա «Hate Me Now» միքսթեյպը, որի երգացանկը ներառում է զուգերգեր Փուշա Թիի, Ռիկո Լավի, Սթայլս Փիի, Ջադակիսի, Ֆլոյդ Մայլսի, Նեսի և Թրիստան Ուայլդսի հետ[5]:

2016 թվականի հունիսին ամերիկյան «XXL» ամսագիրը Իսթին ընդգրկեց իր ամենամյա «Freshman» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն 10 նորեկ ռեփերները[6]: 2016 թվականի սեպտեմբերին նա ելույթ ունեցավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում[7]: Նույն ամսում նա ստորագրեց պայմանագիր Def Jam Recordings լեյբլի հետ և թողարկեց իր «Kairi Chanel» միքսթեյպը[8], որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 38-րդ հորիզոնականը[9]:

2017 թվականի հունվարին Իսթը նկարահանվեց BET հեռուստաալիքի «Being Mary Jane» հեռուստասերիալում[10]: 2017 թվականի օգոստոսին թողարկվեց նրա «Paranoia: A True Story» մինի ալբոմը, որի երգացանկում ընդգրկված է «Perfect» սինգլը երգիչ Քրիս Բրաունի հետ համագործակցությամբ[11]: Այդ մինի ալբոմը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը Billboard 200-ում[12]: 2017 թվականի սեպտեմբերին Իսթը վարեց առաջին Goldie Awards մրցանակաբաշխությունը[13]:

Անձնական կյանքԽմբագրել

Իսթը մուսուլման է[14]: Նա ունի դուստր՝ Քայրի Շանել Բրուսթերը, ով ծնվել է 2016 թվականի մարտին[15]: Նա իր «Kairi Chanel» միքսթեյպը անվանել է դստեր անունով[8]:

ՍկավառակագրությունԽմբագրել

ՄիքսթեյպներԽմբագրել

  • «Change of Plans» (2010)
  • «Insomnia» (2011)
  • «American Greed» (2011)
  • «Don't Sleep» (2011)
  • «No Regrets» (2012)
  • «Gemini» (2013)
  • «Black Rose» (2014)
  • «Straight Outta Harlem» (2014)
  • «Hate Me Now» (2015)
  • «Kairi Chanel» (2016)

Մինի ալբոմներԽմբագրել

  • «Born Broke Die Rich» (Քորի հետ) (2016)
  • «Paranoia: A True Story» (2017)
  • «Paranoia 2» (2018)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Dave East - Change of Plans (Hosted by DJ Ill Will & DJ Rockst»։ HotNewHipHop։ Հուլիսի 15, 2010։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  2. «How They Came Up: The Dave East Story»։ Indie Hip Hop։ Հոկտեմբերի 31, 2014։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  3. «Dave East Details Signing With Nas & Mass Appeal»։ HipHopDX։ Հոկտեմբերի 22, 2015։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  4. «Is Dave East Destined For Greatness?»։ The Source։ Հուլիսի 12, 2016։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  5. «Dave East - Hate Me Now [New Mixtape]»։ HotNewHipHop։ Հոկտեմբերի 1, 2015։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  6. «2016 XXL Freshman Class Cover»։ XXL։ Հունիսի 13, 2016։ Վերցված է Հուլիսի 15, 2016 
  7. «Dave East, Young M.A & More Trade Bars On 2016 BET Cypher»։ HipHopDX։ Հոկտեմբերի 4, 2016։ Վերցված է Նոյեմբերի 4, 2016 
  8. 8,0 8,1 «Stream Dave East's Debut Album "Kairi Chanel"»։ HotNewHipHop։ Սեպտեմբերի 29, 2016։ Վերցված է Նոյեմբերի 4, 2016 
  9. «Dave East - Chart history»։ Billboard։ Վերցված է Նոյեմբերի 4, 2016 
  10. «Watch Out D-Wade! Rapper Dave East Is Gabby’s Guest On “Being Mary Jane” [VIDEO]»։ Bossip։ Դեկտեմբերի 31, 2016։ Վերցված է Նոյեմբերի 23, 2017 
  11. «Dave East Reveals Tracklist for ‘Paranoia: A True Story’»։ HotNewHipHop։ Օգոստոսի 16, 2017։ Վերցված է Նոյեմբերի 23, 2017 
  12. «Brand New Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Science Fiction'»։ Billboard։ Օգոստոսի 27, 2017։ Վերցված է Նոյեմբերի 23, 2017 
  13. «A-Trak's Goldie Awards: Dave East to Host & More Details»։ Billboard։ Հունիսի 6, 2017։ Վերցված է Նոյեմբերի 23, 2017 
  14. «Dave East Has Harlem, Nas, and the Whole City Behind Him»։ Village Voice։ Սեպտեմբերի 29, 2015։ Վերցված է Նոյեմբերի 4, 2016 
  15. «BABY SCOOP: Rapper Dave East Welcomes A Baby Girl»։ Ice Cream Convos։ Մարտի 9, 2016։ Վերցված է Հուլիսի 15, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել