Դեյվիդ Ռիթենհաուս (անգլ.՝ David Rittenhouse ) (ապրիլի 8, 1732(1732-04-08)[1], Germantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 26, 1796(1796-06-26)[1], Ֆիլադելֆիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, գյուտարար, մաթեմատիկոս, ժամագործ։ Ռիթենհաուսը եղել է Ազգային փիլիսոփայական համայնքի անդամ և ԱՄՆ դրամահատարանի առաջին տնօրենը։

Դեյվիդ Ռիթենհաուս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1732(1732-04-08)[1]
ԾննդավայրGermantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 26, 1796(1796-06-26)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, ԱՄՆ
ԳերեզմանLaurel Hill Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
ԿրթությունՌատգերսի համալսարան
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ[2]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներElizabeth Rittenhouse? և Esther Rittenhouse?
Ստորագրություն
Signature of David Rittenhouse (1732–1796).png
David Rittenhouse Վիքիպահեստում

Ամերիկյան հեղափոխության ժամանակ Ռիթենհաուսն օգնել է Ֆիլադելֆիայի պաշտպանության կազմակերպման գործում, ԱՄՆ ստորաբաժանումների համար ստեղծել է աստղադիտակներ և նավիգացիոն գործիքներ։ Պատերազմից հետո՝ Ռիթենհաուսը Փենսիլվանիա նահանգում մշակել է ճանապարհային և ոռոգման համակարգ։ Ավելի ուշ նա վերադարձավ աստղերի ու մոլորակների ուսումնասիրմանը և այս ոլորտում միջազգային ճանաչման հասավ։

1786 թվականին հայտնագործեց առաջին դիֆրակցիոն ցանցը[3]։

ՀիշողությունԽմբագրել

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ռիթենհաուսի անունը շնորհեց Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանին։

ՄշակույթումԽմբագրել

Դեյվիդ Ռիթենհաուսը եղել է «Անժամանակ» հեռուստաշոուի առաջին սեզոնի հիմնական անտագոնիստը, «Rittenhouse» առասպելական կազմակերպության հիմնադիրը։ Ժամագործ էր, հայտնի էր որպես դավադիր։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Greenslade, Thomas B., "Wire Diffraction Gratings," The Physics Teacher, February 2004. Volume 42 Issue 2, pp. 76–77. [1]

Արտաքին հղումներԽմբագրել