Դեյվիդ Ռիչարդ Բերկովից (անգլ.՝ David Richard Berkowitz, իսկական անունը Ռիչարդ Դեյվիդ Ֆոլկո, հունիսի 1, 1953(1953-06-01)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), այլ կերպ հայտնի որպես «Սեմի որդի» և «0.44 տրամագծով մարդասպան», ամերիկացի սերիական մարդասպան, ով 1976 թ.-ի հուլիսից մինչև 1977 թ.-ի օգոստոս ամիսները Նյու Յորքում սպանել է 6 հոգու և վիրավորել 7-ի։

Դեյվիդ Բերկովից
David Berkowitz
Ծնվել էհունիսի 1, 1953(1953-06-01)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնSatanism?
ԿրթությունՔրիստափոր Կոլումբոսի ավագ դպրոց, Bronx Community College? և Sullivan County Community College?
Մասնագիտությունսերիական մարդասպան
Ստորագրություն
Изображение автографа
 David Berkowitz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Դեյվիդ Ֆալկոն ծնվել է 1953թ․ հունիսի 1-Ին Բրուկլին թաղամասում։ Մայրը` Բեթի Բրոդերը ամուսնացած է լինում Էնթընի Ֆալկո անունով մի իտալական-ամերիկյան ծագմամբ քաղաքացու հետ։ Դեյվիդ Ֆալկոն ծնվել է մոր ամուսնական դավաճանության պատճառով Ջոզեֆ Կլեյմանի հետ, որը նրա առջև պայման էր դրել երեխայից ազատվելու համար։ Դեյվիդը դառնում է Նաթան և Պեռլ Բերկովիցների որդեգիր զավակը, որոնք չէին կարղ երեխաներ ունենալ։

Նա մեծացել է ջերմությամբ շրջապատված միջավայրում։ Դպրոցում նա եղել է շփվող, լավ է սովորել, խաղացել է բասկետբոլ։ Սակայն չէր կարողանում սերտ հարաբերություններ ձևավորել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Երեխա հասակում նրա մոտ զարգացել է պիրոմանիա՝ վախ կրակից։ Դրա պատճառը Նյու Յորքում տեղի ունեցած ավելի քան 200 աղբամանների և դատարկ տարածքների հրդեհն էր։ Ենթարկվել է մաստուրբացիայի։ Բոլոր այրվածքների մասին գրել է իր տետրում։

14 տարեկանում նրա որդեգիր մայրը՝ Պեռլ Բերկովիցը մահանում է քաղցկեղից։ Դեյվիդի համար դա ծանր ողբերգություն էր։ 1969 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամաս։ Այնտեղ նրա որդեգիր հայրը՝ Նաթան Բերկովիցն ամուսնանում է երկրորդ անգամ։ Այդ ամենը Դեյվիդին դուր չի գալիս։

1971 թվականի հունիսին մեկնում է զինվորական ծառայության։ Իր կամքով նրան ուղարկում են ոչ թե Վիետնամ, այլ Կորեա։ Այնտեղ նա վարակվում է հոնորեայով, ինչպես նաև փորձում է թմրամիջոցներ, հուդայականությունը փոխում է քրիստոնեությամբ, որը նույնիսկ սկսում է քարոզել։

3 տարի ծառայելուց հետո 1974 թվականին վերադառնում է որդեգիր հրեա հոր մոտ, որը նրան քննադատում է հուդայականությունից հրաժարվելու համար։ Շուտով նա ինքնուրույն կյանք է սկսում։ Որոշում է գտնել իր իսկական ծնողներին։ Պաշտոնական բյուրո հարցումներ ուղարկելով նա գտնում է իր հարազատ մորը, որն ապրում էր Լոնգ-Այլենդում։ Երկուսն էլ ուրախանում են միմյանց տեսնելուց և հետագայում որդին սկսում է հաճախակի այցելել մորը, ինչպես նաև իր հարազատ քրոջն ընտանիքին։ 1974 թվականից Դեյվիդը սկսում է ապրել Նյու-Ռոշելում, րտեղից 2 ամիս անց տեղափոխվում է և հաստատվում Յոնկերս քաղաքում՝ Սոճու պւրակի մոտ և աշխատանքի է անցնում նյույորքյան փոստում։

Սպանություններ և հարձակումներ խմբագրել

1976 թվականի հուլիսի 29-ին Charter Arms Bulldog .44 Special զենքից կրակում է երկու պատահական հանդիպած աղջիկների՝ 18-ամյա Դանա Լորիային և նրա 19-ամյա ընկերուհուն՝ Ջոջի Վալենտեին, որոնք մեքենայի մեջ էին նստած։ Դանան մահանում է, իսկ ընկերուհին ողջ է մնում։

Հուլիսի 29-ին Նյու Յորքի Քուինս զբոսայգում կրակում է 18-ամյա Ռոզմարի Քուինին և նրա ընկերոջը՝ 20-ամյա Կարլ Դենարոյին։ 5 կրակոցներից նպատակակետին է հասնում միայն մեկը, փամփուշտը թեթևակի կպնում է տղային, իսկ Ռոզմարին չի վնասվում։

Նոյեմբերի 27-ին մարդասպանը հարձակվում է 16-ամյա Դոննա Դեմազիի և 18-ամյա Ջոանա Լոմինոյի վրա։ Փամփուշտը Ջոանայի ողնաշարին է հասնում, Դոննան վնասվում է պարանոցից։ Երկուսն էլ ողջ են մնում, սակայն Ջոանան հաշմանդամ է մնում։

1977 թվականի հունվարի 30-ին Բերկովիցը կրակում է 30-ամյա Ջոան Դիլին և 26-ամյա Կրիստին Ֆրոյնդին, որոնք մեքենայի մեջ էին նստած։ Ջոնը ողջ է մնում, իսկ Կրիստինան, որի գլուխն էր վնասվել, մահանում է հիվանդանոցում։

Հաջորդ զոհը 19-ամյա Վիրջինիա Ոսկերիչյանն էր։ Նա մահացել է մարտի 8-ին՝ գլխին ուղղված կրակոցից։

Ապրիլի 16-ին Բրոնքսում նա կրկնակի սպանություն է կատարում, կրակելով 18-ամյա Վալենտինա Սուրիանիին և 20-ամյա Ալեքսանդրա Էսոյին։ Աղջիկը միանգամից մահանում է, իսկ երիտասարդը՝ 2 ժամ անց։

Հաջորդ հարձակումը գործում է հունիսի 25-ին՝ 2 ամիս անց։ 20-ամյա Սալվադոր Լուպոն և 17-ամյա Ջուջի Պլաչիդոյին կրակաում է մեքենայի մեջ, սակայն կարողանում են փախչել և ողջ մնալ։

Հուլիսի 31-ին Բրուկլինում նա հարձակվում է 20-ամյա Բոբբի Վիոլանտեի և Սթեյսի Մսկովիցի վրա։ Առաջինի մոտ վնասվում են տեսողական և լսողական նյարդերը, իսկ մյուսը 2 օր հետո մահանում է։ Նրան Սեմի որդու վերջին զոհերն էին։

Ձերբակալություն խմբագրել

1977 թվականի հուիսի 31-ին նա գործում է իր վերջին սպանությունը, որի ժամանակ 7 հոգի ծանր վնասվածք է ստանում։ Այդ օրը նրան ձերբակալում են։

Բերկովիցն ամեն ինչ խոստովանում է, սակայն ասում է, որ սպանությունները պատվիրել էր իր հարևան Սեմ Կարը։

Դատավճիռը խմբագրել

Դատարանը նրան դատապարտում է 365 տարվա ազատազրկման։

1979 թվականի հուլիսի 10-ին բանտում նա հարձակվում է մեկ այլ ձերբակալվածի վրա և վնասում նրան ածելիով։ Նրա վրա 56 կար է դրվում, որից հետո նա ասում է, որ նրան ստիպում են լռել։ Ավելի ուշ նա խոստովանում է, որ խաբել է սատանայ մասին և սպանել է սեռական կոմպլեքսների պատճառով։

1987 թվականին նա նորից քրիստոնյա է դառնում։ Ըստ իր վկայություն նրա վերադարձը հավատին տեղի ունեցավ Աստվածաշնչի ընթերցումից հետո ( Սաղմոսարան 33:7 Գրպանի Աստվածաշնչից)[2]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել