Դեյլ Գրով (անգլ.՝ Grover Dale, հուլիսի 22, 1935(1935-07-22)[1][2], Հարիսբուրգ, ԱՄՆ), ամերիկացի պարող, խորեոգրաֆ, դերասան և թատրոնի ռեժիսոր։ «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիր, նաև առաջադրվել է «Թոնի» և «Պրայմ թայմ «Էմմի» մրցանակների։

Դեյլ Գրովեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1935(1935-07-22)[1][2] (87 տարեկան)
ԾննդավայրՀարիսբուրգ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունպարուսույց, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինAnita Morris?
ԵրեխաներՋեյմս Բեջ Դեյլ
Commons-logo.svg Grover Dale Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

1955 թվականին Դեյլը առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյի բեմում որպես «Հիասքանչ Ադելը» շոուի պարող։ Նա նաև ունեցել է դերեր «Փոքրիկ Էբները», «Վեսթսայդյան պատմություն», «Գրինուիլոու», «Լողա» բեմադրություններում[3]։ Շահել է «Դրամա Դեսկ» մրցանակ, նաև առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ «Բիլի» մյուզիքլի խորեոգրաֆիայի համար[4]։ Որպես խորեոգրաֆ և ռեժիսոր նրա աշխատանքներից են «Վերև-ներքև», «Մոլի», «Կախարդական շոու» մյուզիքլները, որը բերել է նրան «Թոնի» մրցանակի երկրորդ անվանակարգը[4]։

Մեծ էկրաններին Դեյլը հայտնի է Չարլզ Ուոլթերսի «Անխոնջ Մոլի Բրաուն» (1964), Ժակ Դեմի «Աղջիկները Ռոշֆորից» (1967) և Հել Էշբի «Հողատերը» (1970) ֆիլմերում ունեցած դերերով։ Նա նաև առաջադրվել է «Էմմի» մրցանակի «Կոպակաբանա» (1985) հեռուստաֆիլմի բեմադրության խորեոգրաֆիայի համար։

Անձնական կյանքԽմբագրել

1967–1973 թվականը Դեյլը հարաբերություններ է ունեցել Էնթոնի Պերկինսի հետ[5]։ 1973 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Անիտա Մորիսի հետ, որի հետ ապրել է մինչև մահ՝ 1994 թվական։ Նրանց որդին՝ Ջեյմս Բեջ Դեյլը, ևս դարձել է դերասան[6]։

ՖիլմագրությունԽմբագրել

ԿինոԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1964 Անխոնջ Մոլի Բրաուն The Unsinkable Molly Brown Ջեմ
1967 Աղջիկները Ռոշֆորից Les Demoiselles de Rochefort Բիլ
1970 Հողատերը The Landlord Օսկար
1973 Չար անուն ունի A Name for Evil Խորեոգրաֆ
Երկու սրտի հանդիպում The Way We Were
1981 Ինչ լավ է So Fine
1986 Բրոքեր Quicksilver
1987 Արիա Aria
1997 Ծանոթացեք Վոլի Սփարքսի հետ Meet Wally Sparks Պարող

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1965 Հիանալի Յանկի The Magnificent Yankee Մեյփս
1985 Կապակաբանա Copacabana Խորեոգրաֆ
2000 Դիսնեյի կախարդական աշխարհը The Wonderful World of Disney Իդիլայի բնակիչ

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Տարի Մրցանակ Կատիգորյա Ռաբոտա Արդյունք
1969 «Դրամա Դեսկ» մրցանակ Լավագույն խորեոգրաֆիա Բիլի Հաղթանակ
1970 «Թոնի» մրցանակ Լավագույն խորեոգրաֆիա Առաջադրված
1975 Մյուսիքլի լավագույն ռեժիսուրա Կախարդական շոու Առաջադրված
1986 «Էմմի» մրցանակ Լավագույն խորեոգրաֆիա Կապակաբանա Առաջադրված
1988 «Դրամա Դեսկ» մրցանակ Լավագույն խորեոգրաֆիա Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Grover Dale's Bio»։ Answers4Dancers (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է 2022-03-06 
  4. 4,0 4,1 «Grover Dale Broadway Credits»։ Playbill (անգլերեն) 
  5. Winecoff, Charles Split Image: The Life of Anthony Perkins. — New York: Dutton, 1996. — ISBN 0-525-94064-2
  6. Jerome, Jim (1982-08-16)։ «Anita Morris Bends Over Backward to Wow Broadway, but TV Censors Deep-Sixed Her 'Nine' Number for the Tony Awards»։ People (անգլերեն)