Պյոտր Դեմիչև
Պյոտր Նիլովիչ Դեմիչև (ռուս.՝ Пётр Нилович Демичев, հունվարի 3, 1918, Պեսոչնայա ավան (այժմ՝ Կալուգայի մարզի Կիրով քաղաք) - օգոստոսի 10, 2010, գ. Ժավորոնկի, Մոսկվայի մարզ), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։
Պյոտր Դեմիչև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21 1917 (հունվարի 3 1918) |
Ծննդավայր | Կիրով, Zhizdrinskiy Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 10, 2010[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Ժավոռոնկի, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Znamenskoe |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ (1944) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1953) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1937-1944 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1944 թվականին ավարտել է Մոսկվայի քիմտեխնոլոգիական ինստիտուտը, 1953 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1945-1956 թվականներին աշխատել է Մոսկվայի քաղկոմում և ԽՄԿԿ ԿԿ-ի ապարատում։ 1956-1958 թվականներին եղել է ԽՄԿԿ Մոսկվայի կոմիտեի քարտուղար, 1958-1959 թվականներին՝ ԽՍՏՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ, 1959-1960 թվականներին՝ ԽՄԿԿ Մոսկվայի մարզկոմի, 1960-1962 թվականներին՝ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1961 թվականից, ԽՄԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ (ՌԽՖՍՏ գծով)՝ 1959-1961 թվականներին, ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար՝ 1961-1974 թվականներին։ 1974 թվականից ԽՍՏՄ կուլտուրայի մինիստրն է։ 1962-1966 թվականներին ընտրվել է ԽՍՏՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ 1964 թվականից մինչն 1966 թվականի ապրիլը՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամ, 1966 թվականների ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնaծու։
Եղել է ԽՍՀՄ 5-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 340)։ |