Դեղնածաղիկ փռված

բույսերի տեսակ
Դեղնածաղիկ փռված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Genisteae
Ցեղ Օրոճ (Genista)
Տեսակ Դեղնածաղիկ փռված (G. patula)
Միջազգային անվանում
Genista patula

Դեղնածաղիկ փռված (լատին․՝ Genista Patua), տերևաթափ թուփ ունի 50-100 սմ բարձրություն 4-5 սմ երկարություն խիստ ճյուղավորված սաղարթով։ Ընձյուղները անկյունավոր են ցրված մազմզուկապատ կամ բոլորովին մերկ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Արեւմտյան Հայաստանում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է միայն Զանգեզուրում եւ Մեղրիում։ Դեղնածաղիկը աճում է լեռնային գոտում գետերի ափերին եւ խոնավ վայրերեում։ Չափազանց պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Լուսասեր է բավականին ցրտադիմացկուն միարժամանակ լավ է դիմանում ուժեղ շոգերին։

Աղբյուրներ խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ