Դելֆին Կասկարինո (փետրվարի 5, 1997(1997-02-05)[1], Սեն Պրիեստ), ֆրանսիացի ֆուտբոլիստ Սեն Պրիեստից, Ռոն։ Նա ներկայումս խաղում է Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբում և Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։

Դելֆին Կասկարինո
ֆր.՝ Delphine Cascarino
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1997(1997-02-05)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սեն Պրիեստ
Հասակ 164 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Կասկարինոն սկսել է ֆուտբոլ խաղալ տեղական երտասարդական A.S. St. Priest և A.S. A.S. Manissieux St Priest թիմերում, մինչև 2009 թվականին Օլիմպիկ Լիոնին միանալը[2]։ Նա ավագների հավաքականում իր առաջնախաղն ունեցել է Կանանց դիվիզիոն 1-ի 2014-2015 թվականների առաջնության մրցաշրջանում[3][4]։ Նա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2015 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին նրա մրցաշրջանը շուտ ավարտվեց ծնկի վնասվածքի պատճառով[5]։ 2018 թվականի դրությամբ նա Օլիմպիկ Լիոնի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի երեք և Կանանց դիվիզիոն 1-ի երեք տիտղոսները[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Կասկարինոն ընտրվել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի Մ-17 ազգային հավաքականում խաղալու համար, որտեղ նա մասնակցել է ՖԻՖԱ-ի 2012 թվականի կանանց աշխարհի գավաթի հաղթարշավին[7]։ Նրա ավագ Սենդի Տոլետին Կասկարինոյի մասին ասել է. «Հրաշալի հայտնագործություն է՝ իմանալով, որ նա Եվրոպայի վերջին առաջնության մաս չէր։ Նա, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հիանալի խաղացող է»[8]։ 2016 թվականին Կասկարինոն Ֆրանսիայի ավագների հավաքականում իր առաջին խաղն ունեցել է Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Կասկարինոն Էստել Կասկարինոյի զույգ քույրն է, նույնպես ֆուտբոլիստ, որը խաղում էր իր քրոջ հետ Լիոնի կանանց ֆուտբոլային ակումբում մինչ 2016 թվականին Փարիզի ՖԱ տեղափոխվելը[10] Նրանք առնչություն չունեն Թոնի Կասկարինոյի հետ, չնայած հաճախ հարցնում են այդ մասին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Delphine CASCARINO» (French). French Football Federation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Pro: Delphine and Estelle Cascarino signed» (French). Olympic Lyonnais. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Delphine Cascarino –». UEFA. 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Foot – Ligue 1 (Femmes) – Lyon – Les croisés pour Delphine Cascarino» (French). L'Equipe. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Delphine Cascarino – Player Profile». Eurosport. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «FIFA U-17 Women's World Cup: France 1:1 (1:0) 7:6 PSO Korea DPR – Report». FIFA. 2017 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Cascarino, jumelle qui voit loin» (French). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Olivier Echouafni (équipe de France féminine) : "Un vrai bon test" contre l'Angleterre» (French). L'Equipe. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Estelle Cascarino (Paris FC) : "Continuer à travailler en espérant que mon nom soit dans le prochaine liste"» (French). L'Equipe. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Estelle et Delphine Cascarino, à deux c'est mieux» (French). L'Equipe. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելֆին Կասկարինո» հոդվածին։