Դելյանովներ (ռուս.՝ Деляновы), հայկական ծագումով ռուսական ազնվական (1888 թվականից՝ կոմսի տիտղոսով) տուն։ Նախնիները եղել են ջուղայեցի վաճառականներ, որոնք 18-րդ դարի սկզբներին Պարսկաստանից գաղթել էին Ռուսաստան և բնակություն հաստատել Աստրախանում։ Նույն դարի կեսերին Հարություն Դալլաքյանը տեղափոխվեց Պետերբուրգ, ստացավ ազնվականի կոչում։

Դելյանովներ
RU COA Delyanow.svg
RU COA Delyanow.svg
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրFlag of Moldova.svg Մոլդովա
ՏիտղոսներԿոմս

18-րդ դարի վերջին Դելյանովների մի ճյուղը հաստատվել է Կոստանդնուպոլսում, այնտեղից անցել Վալախիա, ապա՝ Բեսարաբիա։ Դելյանովների տոհմանունը գրանցվել է Կալուգայի և Բեսարաբիայի նահանգների տոհմամատյաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327 CC-BY-SA-icon-80x15.png