Դեիրմենդերե, գետ Սև ծովի ավազանում։ Սկիզբ է առնում Պոնտական լեռներից, Կոլաթ լեռնագագաթի լանջերից և ծովն է թափվում Տրապիզոն քաղաքի մոտ։ Հնում կոչվում էր Պիքսիտ։ Ստորին հոսանքում կային մի շարք ջրաղացներ։ Գարնանը խիսը վարարում է և ավերում իր հովտում գտնվող շրջանները։ Ծայր ստորին հոսանքի վրա կա հնգակամար մեծ կամուրջը։ Ձկնառատ է, որոշ աղբյուրների վկայությամբ Պետրոս կաթողիկոսը իբր այս գետի ընթացքը շրջել է բյուզանդական կայսեր՝ Վասիլի ներկայությամբ և ստացել Գետադարձ մականունը[1]։

Դեիրմենդերե
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասՏրապիզոնի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 70 — 992 էջ։