Դեզ, հնագույն անունը՝ Դիզ[1] (պարս.՝ دز, ժամանակակից արտասանությամբ՝ Դեզ, իսկ մինչ 1920-ական թվականները՝ Դիզ), գետն ընդգրկում է Լոռեսթանի և Խուզեսթանի նահանգների տարածքները, սկիզբ է առնում Զագրոսի լեռներից, հանդիսանում է խոշոր Քարուն գետի աջ վտակը։ Երկարությունը՝ 515 կմ[2][3]։

Դեզ
Դիզ գետը նկարված երկնքից
Բնութագիր
Երկարություն515
ԱվազանԿարուն/Շաթ էլ Արաբ/Պարսից ծոց
Ջրի ծախս140
Ջրահոսք
ԳետաբերանԿարուն
Գետաբերանի տեղակայում32.9014/48.7311
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKuhrang?, Sezar River? և Gahar River?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԼոռեսթան/Խուզեսթան
ՋրահավաքՊարսից ծոցի ավազան

Անվան ծագումը խմբագրել

Համարվում է, որ «Դիզ» անվանումը ծագում է «դղյակ, ամրոց» բառերից։ Այս գետը նաև ունեցել է հունական անուն՝ «Κοπράτης» (գրադարձությամբ՝ Կոպրատիս)։

Գետի բնութագիր խմբագրել

Ջրի ծախս խմբագրել

Նվազագույնը՝ 140 մ³/վրկ, առավելագույնը՝ 4337 մ³/վրկ։

Վտակներ խմբագրել

Ռուդե Մարբորե, Գոհար ռուդ, Բախտիարի, Աբե Ռուդբար, Բալա Ռուդ:

 
Տեսարան Դեզ գետից դեպի Դեզֆուլ քաղաք

Ջրագրություն և էկոլոգիա խմբագրել

Դեզ գետը առաջանում է երկու գետերի՝ Սեզարի և Բախտիարի միախառնումից, թափվում է Իրանի խոշորագույն Քարուն գետը, որը հոսում է երկրի հարավ-արևմուտքով։

Գետին հարակից շրջանները անձեռնմխելի համարվող պահպանվող տարածքներ են։ Գետը շրջապատված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով։ Դիզի շրջանը, որն անվանված է գետի անունով, բաժանվում է երկու գոտու՝ արգելոց և վայրի բնության արգելաբնակավայր։ Պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը 16 հազար հա է։

«Դեզ» ամբարտակ խմբագրել

1963 թվականին Իրանում բացվեց երկրի ամենախոշոր՝ Դեզ անվամբ ամբարտակը։ Այն գտնվում է Դեզ գետի վրա, Խուզեստանի Դիզֆուլ քաղաքից 25 կմ հեռավորության վրա։ Ջրամբարի հզորությունը 3350 միլիոն խորանարդ մետր է։

Ամբարտակի բարձրությունը 203 մետր է, այն համարվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ամենաբարձր ամբարտակը աշխարհում այն 6-րդն է իր բարձրությամբ։

Ամբարտակի շինարարությունն իրականացրել է իտալական «Salini Impregilo» ընկերությունը, որը ամբարտակներ կառուցել է նաև Զամբիայում՝ Զամբեզի գետի վրա (126 մ), Պակիստանում՝ Ինդոս գետի վրա (143 մ), Գանայում՝ Վոլտա գետի վրա։ Դեզ գետի վրա գտնվում է նաև շրջանի ամենահին հիդրոէլեկտրակայանը։

Մինչ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը Իրանում ամբարտակին կից ոռոգելի հողերի մեծ մասը տնօրինվում էին օտարերկրյա կորպորացիաների, այդ թվում՝ Mitsui, Chase Manhattan, Shell, John Deere և Transworld կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иран: Справочная карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1985 г.; ред. З. П. Пехова, Т. И. Тяпко. — 4-е изд. — 1:2 500 000, 25 км в 1 см. — М.: ГУГК, 1986.
  2. http://shooshan.ir/fa/news/6108/رود-خانه-های-خوزستان
  3. رودخانه دز و پارکهای ساحلی رودخانه - سیری در ایران

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեզ (գետ)» հոդվածին։