Դեբրա Մոնք

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Դեբրա Մոնկից)

Դեբրա Մոնք (լատին․՝ Debra Monk փետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2], Middletown), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և սցենարիստ, որն առավելագույն հաջողությունների է հասել՝ Բրոդվեյի բեմում խաղալով։

Դեբրա Մոնք
անգլ.՝ Debra Monk
Ծնվել էփետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրMiddletown
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան, Frostburg State University? և Wheaton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և գրող
Պարգևներ և մրցանակներ

Մոնքը ծնվել է Միդլթոնում՝ Օհայո նահանգում։ 1973 թվականին ավարտել է Ֆրոստբերգի պետական համալսարանը[3]։ Առաջին հաջողությունները գրանցել է որպես 1982 թվականի «Pump Boys and Dinettes» մյուզիքլի համահեղինակ և դերասանուհի, որը առաջադրվել է «Թոնի (մրցանակ)»ի։ 1988 թվականին Oil City Symphony մյուզիքլի համար արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի[3]։

Մոնքն իր կարիերայի ընթացքում քառակի առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ 1993 թվականին շահելով մեկ արձանիկ Redwood Curtain պիեսի համար[4]։ Նա նաև տարբեր դերերի համար շահել է «Դրամա Դեսկ» և Obie երեք մրցանակ։ 1999 թվականին Մոնքը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն հրավիրված դրամատիկական սերիալի դերասանուհի» կատեգորիայում «Նյու Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած դերի համար։

Բեմական կարիերայից բացի, Մոնքը երևացել է ավելի քան երեսուն ֆիլմում և չորս տասնյակ հեռուստատեսային շոուներում՝ խաղալով երկրորդական դերեր։ Նշանակալի դերեր է ունեցել «Սատանայի փաստաբանը» (1997), «Վայրենիները» (2007) և «Հետո ապրեք ինքներդ» (2014) ֆիլմերում։ Հեռուստատեսությամբ երկրորդական դերեր է խաղացել «Նիրո Վուլֆի գաղտնիքները», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Կրքի անատոմիա», «Պայքար» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում։ Հայտնվել է նաև «Օրենք և կարգ», «Հուսահատ տնտեսուհիները», «Եղբայրներ և քույրեր», «Քլիվլենդի գեղեցկուհիները» ֆիլմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Նախերգանք համբույրին (1992)
  • Դռնապանը (1993)
  • Անվախը (ֆիլմ, 1993)
  • Հեռուստավիկտորինա (1994)
  • Մեդիսոն շրջանի կամուրջները (1995)
  • Ջեֆրի (1995)
  • Խենթերը (1995)
  • Անկողին վարդերից (1996)
  • Տիկին Ուինթերբորն (1996)
  • Կրակի էությունը(1996)
  • Առաջին կանանց ակումբը (1996)
  • Ծայրահեղ միջոցներ (1996)
  • Մուտք և ելք (1997)
  • Սատանայի փաստաբանը (1997)
  • Բժշկություն (2000)
  • Սպանել Էդգարին (2003)
  • Միլուոկի՝ Մենեսոտայի նահանգ (2003)
  • Մուգ ջուր (2005)
  • Պրոդյուսրները (2005)
  • Վայրենիներ (2007)
  • Հարգարժան Բակ Հավարդը (2008)
  • Սեր և այլ հանգամանքներ (2009)
  • Միլիոն թեյնիկների համար (2011)
  • Շատ վտանգավոր բան (2012)
  • Հետո ապրեք ինքներդ (2014)
  • Ստոր Փիթը (2015-2017)-Կոնի Պերսիկոֆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 «Debra Monk Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Debra Monk». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբրա Մոնք» հոդվածին։