Դեանդրե Էյթոն (անգլ.՝ Deandre Ayton; հուլիսի 23, 1998(1998-07-23), Նասաու, Բահամյան Կղզիներ), բահամացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» անկումբում։ Խաղում է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Մինչև NBA մուտք գործելը հանդես էր գալիս Արիզոնայի համալսարանի «Արիզոնա Ուալդկետս» ակումբում։ 2018 թվականի NBA դրաֆթում «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից ընտրվում է առաջին համարի ներքո[1]։

Դեանդրե Էյթոն
DeAndre Ayton

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Դիրքը Կենտրոնական/ Ծանր հարձակվող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Դեանդրե Էյթոն
DeAndre Ayton
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1998 (25 տարեկան)
Ծննդավայր Բահամյան Կղզիներ Նասաու, Բահամյան Կղզիներ
Ազգություն Բահամյան Կղզիներ Բահամացի
Հասակ 2,16 մ
Քաշ 118 կգ
Դրաֆթի տարի 2018թ․ / ռաունդ` 1 / ընտր.` 1-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս Սանս (2018–2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2023-այժմ)
Մրցանակներ
  • NBA All-Rookie առաջին թիմ (2019)
  • Consensus All-American առաջին թիմ (2018)
  • Կառլ Մելոունի մրցանակ (2018)
  • Pac-12 տարվա մարզիկ(2018)
  • All-Pac-12 առաջին թիմ (2018)
  • Pac-12 տարվա առաջինկուրսեցի (2018)
  • Pac-12 մրցույթի ամենաակնառու մարզիկ (2018)
  • McDonald's All-American (2017)

Վաղ տարիներ խմբագրել

Էյթոնը ծնվել է Բահամյան Կղզիների Նասաու քաղաքում՝ նիգերացի Էլվինայի և ճամայկյան ծագմամբ բահամացի Անդրեիի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում կայր ևս չորս երեխա[2]։ Առաջին անգամ Էյթոնի բասկետբոլային տաղանդը նկատում է Bahamian Basketball Yearbook բասկետբոլային ամսագիր[3]։ Երբ նա դեռ 12 տարեկան էր, նրա հասակն արդեն 195 սանտիմետր էր և All Bahamian Brand-ի սկաուտները նրան հրավիրում են մասնակցելու ամառային ճամբար։ Հետագայում նա տեղափոխվում է Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքը, որտեղ սովորում դպրոցում և խաղում տեղի ավագ դպրոցի բասկետբոլային ակումբում։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

2018 թվականի հունիսի 21-ի NBA դրաֆթի ժամանակ Էյթոնը ընտրվում է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո՝ այդպիսով դառնալով առաջինը «Սանսի» պատմության մեջ, որն ընտրվել է առաջին համարի ներքո։ Հուլիսի 1-ին իր նոր թիմի կազմում մասնակցում է NBA ամառային առաջնությանը, իսկ հուլիսի 6-ին պայմանագիր է կնքում ակումբի հետ[4][5]։ Ամառային առաջնության ընթացքում անցկացրած չորս խաղերի ընթացքում միջինում հավաքում է 14,5 միավոր, կատարում է 10,5 անդրադարձ և ընդգրկվում է առաջնության երկրորդ հավաքականի կազմի մեջ։

Ազգային հավաքական խմբագրել

2016 թվականին Բահամյան Կղզիների տղամարդկանց բասկետբոլի հավաքականի կազմում մասնակցում է Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի FIBA America առաջնության նախընտրական մրցաշարին՝ «Ցենտրոբասկետ»-ին, որտեղ միջինում կատարելով 11,1 անդրադարձ՝ ճանաչվում է այդ ցուցանիշով մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tim Bontemps and Matthew Giles (22 июня 2018). «NBA draft surprises: A Trae Young-Luka Doncic trade, and a long tumble for Michael Porter Jr». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Inside DeAndre Ayton's rise from the Bahamas to 2017's No. 1 prospect». Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  3. «The All Bahamian Brand». 2007 թ․ մայիսի 1.
  4. https://www.nba.com/suns/press-release/suns-announce-2018-summer-league-roster
  5. https://www.nba.com/suns/press-release/phoenix-suns-sign-ayton-bridges-okoboking
  6. «PLAYERS STATISTICS». Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել