Դդմաճ (Սեբաստիայի գավառ)
Դդմաճ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 12 կմ արաևմուտք։
Գյուղ | |
---|---|
Դդմաճ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Սեբաստիայի գավառ |
Այլ անվանումներ | Դըդմաջ, Թթմաճ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բնակչություն
խմբագրելԶուտ հայաբնակ էր։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 2150 հայ բնակչով։
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴդմաճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար Լեխաչ անունով ուխտատեղի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր Ղևոնդյան վարժարանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 67
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն