Դարյա Նիկոլաևնա Սալտիկովա (ռուս.՝ Да́рья Никола́евна Салтыко́ва, մարտի 11 (22), 1730 կամ 1730[1], Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801 կամ 1801[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]), առավել հայտնի որպես Սալտիչիխա (ռուսերեն՝ Салтычи́ха), ռուս կին ազնվական, սադիստ և սերիական մարդասպան Մոսկվայից։ Նա հայտնի էր դարձել իր ճորտերին տանջելով և սպանելով, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Սալտիկովային համեմատում էին հունգարացի «Արյունոտ կոմսուհի» Էլիզաբեթ Բաթորիի (1560-1614) հետ, որը նույնանման հանցանքներ էր գործել իր տանը՝ ընդդեմ ծառայող աղջիկների և ճորտերի։

Դարյա Սալտիկովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 11 (22), 1730 կամ 1730[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801 կամ 1801[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսերիական մարդասպան
Ծնողներհայր՝ Նիկոլայ Իվանով

Վաղ կյանք խմբագրել

Դարյա Սալտիկովան ծնվել է հարուստ ռուս ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը Նիկոլայ Ավտոնոմովիչն էր, իսկ մայրը՝ Աննա Իվանովնան։

Ամուսնություն և ընտանիք խմբագրել

Դարյա Նիկոլաևնան ամուսնացել է ազնվական Գլեբ Ալեքսանրդևիչ Սալտիկովի հետ, որը Նիկոլայ Սալտիկովի հորեղբայրն էր հայտնի Սալտիկովների ընտանիքից։ Նա ուներ երկու որդի Թեոդորը և Նիկոլասը։ 1755 թվականին 25 տարեկան հասակում Դարյան դարձավ այրի։ Ամուսնու մահից հետո նրան անցավ ամուսնու գույքը և նա ապրեց երկու որդիների և մեծ թվով ճորտերի հետ։

Սադիզմ և սերիական սպանություն խմբագրել

Նախնական շատ բողոքներ ուղղված իշխանություններում կապված Սալտիկովայի կալվածքներում մահերի վերաբերյալ անտեսվել են կամ բողոքավորներին պատժել են։ Դարյան լավ կապեր ուներ իշխանության և Ռուսաստանի արքունիքի ու ազնվականության հետ[4]։ Ի վերջո, սպանված կանանց հարազատները կարողացան միջնորդություն ներկայացնել կայսրուհուն Եկատերինա II-ին։ Եկատերինան որոշեց հանրայնացնել Սալտիկովայի դատը[4]։ Սալտիկովան ձերբակալվեց 1762 թվականին։

Դարյա Նիկոլաևնա Սալտիկովան բանտում անցկացրեց վեց տարի՝ մինչև 1768 թվականը, մինչ իշխանությունները տքնաջան հետաքննություներ էին իրականացնում։ Եկատերինայի Արդարադատության կոլեգիան հարցաքննեց բազմաթիվ վկաների և ուսումնասիրեց Սալտիկովի կալվածքի գրառումները։ Քննիչ պաշտոնյան հաշվարկեց 138 կասկածելի մահ, որոնցից ճնշող մեծամասնությունը վերագրվեց Սալտիկովային։

Դարյա Սալտիկովան մեղավոր ճանաչվեց 38[5] կին ճորտերին կտտանքներով և ծեծելով սպանության մեջ, բայց Եկատերինան չէր կողմնորոշվում ինչպես պատժել նրան։ Մահապատիժը Ռուսաստանում չեղարկվել էր 1754 թվականից, և նոր կայսրուհին ուներ ազնվականության աջակցության կարիքը։

Բանտարկում և մահ խմբագրել

1768 թվականին Դարյային Մոսկվայի հանրային վայրում նստեցրին և նրա ոտքին գրեցին․ «Այս կինը տանջել և սպանել է»[4]։ Շատ մարդիկ եկան տեսնելու, թե ինչպես է Դարյան ծաղրի ենթարկվում։ Դրանից հետո Սալտիկովան ուղարկվեց ցմահ բանտարկության։ Դարյան մահացել է 1801 թվականի դեկտեմբերի 9-ին և թաղված է իր ազգականների հետ Դոնսկոյ վանքի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել