Դարձյալ նրանց
«Դարձյալ նրանց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Դարձյալ նրանց | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1940 |
Վիքիդարան | Դարձյալ նրանց |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրվելու տարեթիվը ցայսօր անհայտ է[1]։ Այն հիշեցնում է գրողի «Չարամիտներին», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Մարգարե», «Ազդ» բանաստեղծությունները, որոնք գրված են Թումանյանի՝ Կոնսիստորիայում ծառայելու տարիներին (1887-1892 թվականներ)։
Թվում է, նույնիսկ, որ օրգանական շարունակությունն է 1890 թվականին մայիսի 20-ին գրված «Չարամիտներին» բանաստեղծության և պետք է գրված լինի նույն օրերին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 49-ում պահվում է «Մուրճի» արխիվից հանված մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 485)։
Տպագրվել է ինքնագրից[1]։