Երանություն էր խոստացել հույսս ինձ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Երանություն էր խոստացել հույսս ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Երանություն էր խոստացել հույսս ինձ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանԵրանություն էր խոստացել հույսս ինձ...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։ Ըստ Տ․ Փիրումյանի վկայության՝ այս ոտանավորը Թումանյանը գրել է՝ հիասթափվելով կոնսիստորիայի հոգևորական պաշտոնյաներից, որոնք հալածանքներ էին սկսել նրա դեմ։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է անհայտ անձի չթվագրված սևագիր նամակ՝ գրված Եղիշե Գեղամյանին, որտեղ խոսք է գնում «Մեղու Հայաստանի» և «Մշակ» պարբերականների հակամարտության մասին։ Այս նամակի վերջում, ազատ մնացած մասում, Թումանյանն իր ձեռագրով գրել է բանաստեղծության 33-38 տողերը՝ թվագրված «21 մարտի»[1]։

1890 թվականին հունիսի 3-ին Թումանյանը Ան․ Աբովյանին նամակ է գրում՝ բողոքելով ժամանակի հայ մամուլից.

  Մամուլի մասին որ մի խոսալ. այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը՝ դրանց մասին, որպեսզի կարճ կտրեմ, այստեղ եմ դնում մի տուն իմ ոտանավորից։
- Հովհաննես Թումանյան
 

Թումանյանի ընտանեկան արխիվի պատառիկների մեջ պահպանվում են «Երանություն էր խոստացել հույսս ինձ...» բանաստեղծության 1-4, 15-17, 21-28 և 39-48-րդ տողերի ինքնագրերը։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 88-91), այնուհետև Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 20-21)։

Արտատպվում է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 550.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երանություն էր խոստացել հույսս ինձ...