Չարամիտներին

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Չարամիտներին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Չարամիտներին
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանՉարամիտներին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի մայիսի 20-ին։ Տ․ Փիրումյանն իր հուշերում ներկայացրել է, որ Թումանյանն այս ոտանավորը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից դիտելով քաղաքը»։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

«Չարամիտներին» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորում։ Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում։

Բանաստեղծությունն արտատպվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանստեղծությունների I հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 557.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Չարամիտներին