Դարել Ուոքեր
Դարել Ուոքեր (անգլ.՝ Darrell Walker, մարտի 9, 1961, Չիկագո), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։
![]() Darrell Walker | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Խաղարկող/Հարձակվող պաշտպան | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1961 (62 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 82 կգ | |
Դպրոց | Կորլիս (Չիկագո, Իլինոյս) | |
համալսարան | Արկանզաս (UAFS) (1979—1980) Արկանզաս (1980—1983) | |
Դրաֆթի տարի | 1983 / ռաունդ` 1 / ընտր.` 13-րդ | |
Դրաֆթ ակումբ | Նյու Յորք Նիքս | |
Կարիերա սկիզբ | 1983 թվական | |
Կարիերա ավարտ | 1993 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես խաղացող
Որպես մարզիչ
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Խաղացողի կարիերաԽմբագրել
Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Սովորել է Արկանզասի համալսարանում։ 1983 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Նյու Յորք Նիքս» ակումբի կողմից՝ 12-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս», «Վաշինգտոն Բուլեթս», «Դետրոյթ Փիստոնս» և «Չիկագո Բուլս» ակումբի կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 10 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1984)։ 1992-1993 թվականների մրցաշրջանին Ուոքերը «Բուլս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ 1983 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 720 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 6389 միավոր (8,9 մ/խ), կատարել 3134 անդրադարձ, 3276 փոխանցում, 1090 խլում և 225 բլոկշոտ[1]։
Մարզչական կարիերաԽմբագրել
Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո մարզել է «Տորոնտո Ռեպտորս» (1995-1998), «Ռոկֆորդ Լայթինինգ» (CBA) (1999-2000), «Վաշինգտոն Վիզարդս» (2000), «Վաշինգտոն Միստիքս» (WNBA) (2000), «Նյու Օռլեանս Հորնեթս» (օգնական) (2004-2008) և «Դետրոյթ Փիստոնս» (օգնական) (2008-2011) ակումբները։ Այժմ աշխատում է «Նյու Յորք Նիքս» ակումբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Archived 2014-04-09 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Մարզչի կարիերան Basketball-Reference.com կայքում Archived 2015-03-18 at the Wayback Machine.(անգլ.)