Դատմելիք (լեռ)

լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում

Դատմելիք, լեռ Հայաստանի Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակում, Վաղատուր գետի ձախափնյակում, Վաղատուր գյուղից 0,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրություն 1834 մ[1][2]։

Դատմելիք
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Սյունիքի բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից1834 մետր

Ավանդույթ խմբագրել

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ

  • Խնածախ գյուղի իշխան Մելիք-Հայկազը շատ չարասիրտ ու խստաբարո մարդ է եղել։ Նա հանցավոր գյուղացիներին դրել է կողովի մեջ, փակել բերանը և գլորել է մոտակա բարձր լեռան գագաթից։ Գլորվող գյուղացիների «Դատ-մելիք, վա՜յ Մելիք» բացականչությունից լեռը ստացել է Դատ-Մելիք անունը։
  • Զանգեզուրում մի մելիք է լինում։ Օր ու արև չի տալիս գյուղացիներին։ Մի պատրվակ է փնտրում, որ դատ ու դատաստան տեսնի նրանց հետ։ Դատն էլ անում է մի սարի գլխի, տեղն ու տեղն էլ պատժում։ Մեղավորին գցում են քթոցի մեջ, սարի գլխից գլորում ցած։ Մի օր, երբ մելիքն էլի նստում է դատի, գյուղացիները կանչում են. «Դա՜դ ենք մելիք, դա՜դ, դա՜դ» ու հարձակվում են մելիքի ու նրա մարդկանց վրա։ Որին սպանում են, որին էլ քշում սարերից դենը, կորցնում։ Եվ ազատվում են մելիքից։ Սարի անունն էլ մարդ կա՝ Դատ մելիք է ասում, այսինքն՝ որ մելիքն այնտեղ է դատ ու դատաստան է արել, մարդ էլ կա՝ Դադ մելիք է ասում, այսինքն՝ որ մելիքից զզված, դադ եղած գյուղացիներն են նրան քշել այդ սարից[3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 47 — 992 էջ։
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)