Դավրա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 4-5 կմ հյուսիս, Դավրա գետի վրա, Մայրագոմ լեռնաշղթայի ստորոտում, ջրառատ ու ծառազարդ վայրում։

Գյուղ
Դավրա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԴավթագյուղ, Դավռա, Դյութագյուղ, Թավթագյուղ, Թավրա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության գյուղը հիմնադրել է Վասպուրականի վերջին թագովոր Սենեքերիմի որդի Դավիթը՝ Դավրա կոչված վայրում, որից էլ իբր գյուղը ստացել է իր անվանումները։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բանկիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 180 տուն՝ 1000 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկարգործությունն ու ջրաղացպանությունն էր։ XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբին գործում էր գորգագործական բավականին մեծ գործարան։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դավրան ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, իսկ գյուղի ծայրում գտնվում էր Անապատ կամ Չարխափան Ս. Աստվածածին վանքը։ Գյուղի մոտ կային զանազան ավերակներ, ճգնարան-քարայրներ և այլ հնություններ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Դավթյան վարժարանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 46

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 305