Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ II (այլ կիրառումներ)

Դավիթ II, հայտնի է նաև Իմամ անունով (1678, Սպահան, Իրան - նոյեմբերի 2, 1722(1722-11-02), Մաղարո, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), Բագրատունիների արքայատոհմից, Կախեթի թագավոր (Արևելյան Վրաստան) 1709 -1722 թվականները։ Չնայած որ նա հավատարիմ վասալն էր Սեֆյան Պարսկաստանի, բայց չկարողացավ ապահովել իր թագավորության անվտանգությունը և նրա օրոք Դաղստանի լեռնային ցեղերը անընդհատ հարձակումներ էին գործում Կախեթի թագավորության վրա։

Դավիթ II
Ծնվել է՝1678
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է՝նոյեմբերի 2, 1722(1722-11-02)
Վախճանի վայրՄաղարո, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Ղոմ
ՏոհմԲագրատիոնիներ
ՀայրՀերակլ I
ԵրեխաներLevan of Kakheti? և Ali Mirza of Kakheti?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Դավիթը Հերակլ I-ի (Կախեթի մարզի թագավոր) և թագուհի Աննայի որդին էր։ Նա մեծացել և դաստիարակվել էր շահական արքունիքում՝ Սպահանում։ Երբ հայրը՝ Հերակլ I–ը, այլևս երկիրը չի կարողանում կառավարել և 1703 թվականին մեկնում է Իրան, նա շահի կողմից նշանակվում է Կախեթի փոխարքա։ Սկզբում Դավիթը բնակվում է Արևելյան Կախեթիայում (Շիրվանի սահմանագլուխ), հետո բնակավայր է դարձնում Թելավին։ Հայրը մահանում է 1709 թվականին, բայց մինչ այդ պատվիրում է նրան, որ Շահ Հուսեինից ինվեստիտուրա ստանա եղբորը՝ Թեյմուրազ II–ին թողնելու համար, նաև թույլտվություն մոր համար՝ երկրի կառավարման գործերին միջամտել կարողանալու։ Շահական դատարանում աշխատելիս՝ երկրից բացակայելու ժամանակ(1711-1715), Դավիթին մտահոգում էր երկրում տիրող իրավիճակը։ Մի կողմից այն հարձակման էր ենթարկվում Դաղստանից, մյուս կողմից երկրում բռնկվում էին գյուղացիական ապստամբություններ։ Դավիթը, վերադառնալով Կախեթի, փորձում է իրավիճակը դնել վերահսկողության տակ։ Նա դաշինքի մեջ է մտնում Քարթլիի թագավորության (Վրաստան) հետ և շարժվում Դաղստան, սակայն պարտվում է և չի կարողանում կանխել լեզգիների հարձակումները սահմանամերձ շրջանների վրա։ 1719 թվականին նա դաշինքի մեջ է մտնում Վախթանգ VI-ի հետ՝ ընդդեմ Դաղստանի կլանների։ Վախթանգ VI-ը Պրինց Էրաստի Կափնալիշվիլու գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում Կախեթի։ Սակայն Դավիթն այդ ժամանակ բացակայում էր երկրից այլ արշավանքի մասնակցելու պատճառով, և բանակը վերադառնում է Քարթլի։ Դավիթը մահացել է 1722 թվականին իր ամառանոցային հանգստավայրում (Իրան

Ընտանիք խմբագրել

Դավիթն ամուսնացել է երկու անգամ։ Նրա բոլոր երեխաները երկրորդ ամուսնությունից են։ Mikaberidze, Alexander (ed., 2007). David II (Imam Quli Khan). Արխիվացված 2007-07-28 Wayback Machine Dictionary of Georgian National Biography. Accessed October 9, 2007.