Դավիթ Քոչարյան (քաղաքական գործիչ)

քաղաքական գործիչ

Դավիթ Ժորայի Քոչարյան (մարտի 10, 1975(1975-03-10), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Դավիթ Քոչարյան
Ծնվել էմարտի 10, 1975(1975-03-10) (46 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Դավիթ Քոչարյանը ծնվել է 1975 թվականի մարտի 10-ին Հրազդանում։ 1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1996 թվականին ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ։ 2007 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ֆակուլտետը։ Մարզիչ-մանկավարժ։ 1999 -2000 թվականներին աշխատել է «Ծաղկաձորի ԳՄՀ» ՊՓԲԸ գանձապահ, 2000-2001 թվականներին՝ ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն, 2001-2007 թվականներին՝ հյուրանոցային ծառայության տնօրեն։ 2002 թվականին ընտրվել, 2005 թվականին վերընտրվել է Հրազդան քաղաքային համայնքի ավագանու անդամ։ 2008-2012 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մաքսային տեսուչ։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից և դարձել ԲՀԿ խմբակցության անդամ[1]։ 2014 թվականի ապրիլին դիմում է ներկայացնել վայր դնելու մանդատը, սակայն հետո ետ է վերցրել[2]։ 2015 թվականի փետրվարին լքել է ԲՀԿ խմբակցությունը[3]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «National Assembly of Armenia»։ www.parliament.am։ Վերցված է 2021-03-19 
  2. «ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-19 
  3. «Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-19