Դավիթ Փախչանյան

հայ գործարար, բարերար, ֆիզիկոս

Դավիթ Բեհուրի Փախչանյան (նոյեմբերի 6, 1970(1970-11-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար, ֆիզիկոս, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ[1], Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[2], «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն։

Դավիթ Փախչանյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1970(1970-11-06) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզմաթ դպրոց և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս և գործարար

Երիտասարդ տարիներ ու կրթությունԽմբագրել

Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թվականներին սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, ստացել ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում[3]:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1996 թվականին Դավիթ Փախչանյանը համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը, իսկ 2006 թվականին՝ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամը: Նույն թվականին մի խումբ ընկերների հետ միասին հիմնել է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը[4]։ 2014 թվականին համահիմնադրել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Այժմ հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2016 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[5]։

Գործունեությունը «Այբ»-ումԽմբագրել

2006-2008 թվականներին և 2011-2013 թվականներին Դավիթ Փաախչանյանը եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2008 թվականին Դավիթ և Արամ Փախչանյանների հովանավորությամբ «Այբ» հիմնադրամը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ստեղծել է ֆիզիկայի և քիմիայի արդիական երկու լաբորատորիա՝ «ԱյբԼաբ>»: 2008-2010 թվականներին եղել է «Այբ» ակումբի վարչության անդամ։ 2011 թվականից եղել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականից եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2014 թվականի հունվարից «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2015 թվականի մայիսից «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Անձնական կյանքԽմբագրել

Դավիթ Փախչանյանն ամուսնացած է, ունի 1 աղջիկ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել