Դևիդ Ջենսեն (անգլ.՝ David Janssen, մարտի 27, 1931(1931-03-27)[1], Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ և Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 13, 1980(1980-02-13)[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Ճանաչման է արժանացել «Փախստական» սերիալում դոկտոր Քիմբլի դերի շնորհիվ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ 1963-1967 թվականներին։

Դևիդ Ջենսեն
անգլ.՝ David Janssen
Ծնվել էմարտի 27, 1931(1931-03-27)[1]
ԾննդավայրNaponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ կամ Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 13, 1980(1980-02-13)[1] (48 տարեկան)
Մահվան վայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Eugene Ashley Janssen? և Harold Edward Meyer?, մայր՝ Berniece Janssen?
Ամուսին(ներ)Dani Crayne?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Հարոլդ Մեյերը ծնվել է 1931 թվականի մարտի 27-ին Նեբրասկա նահանգի Նապոն քաղաքում, բանկիր Հարոլդ Էդվարդ Մեյերի (1906 թվականի մայիսի 12-ին - 1990 թվականի նոյեմբերի 4-ին) իռլանդա-հրեական ընտանիքում[2]։

1935 թվականին ծնողների բաժանվելուց հետո Դևիդը և նրա մայրը տեղափոխվել են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)։ Հինգ տարի անց նրա մայրն ամուսնացել է Յուջին Յանսենի հետ (1918 թվականի փետրվարի 18 - 1996 թվականի մարտի 30)։ Դերասանը խորթ հոր անունն օգտագործել է որպես կեղծանուն, երբ սկսել է իր կարիերան շոու բիզնեսում։

Ջենսենը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսնությունը եղել է դիզայներ և ինտերիերի ձևավորող Էլլի Գրեմի հետ, ում հետ ամուսնացել է Լաս Վեգասում 1958 թվականի օգոստոսի 25-ին[3]։ Նրանք բաժանվեցին 1968 թվականին[4]։ 1975 թվականին նա ամուսնացել է դերասանուհի և մոդել Դենի Քրեյնի հետ (ծնվ․՝ 1934 թվականին)։ Ամուսնությունը տևել է մինչև Դևիդի մահը 1980 թվականի փետրվարին սրտի կաթվածից[5]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ջենսենը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1966)։ Դրանից բացի նա երկու անգամ առաջադրվել է այդ մրցանակի 1961 և 1965 թվականներին[6][7]։ Դերասանը նաև ունի «Էմմիի» երեք անվանակարգ (1964, 1966, 1967)։

1995 թվականին TV Guide-ը Ջենսենին դասել է բոլոր ժամանակների լավագույն 50 աստղերի շարքում՝ 36 համարի ներքո[8]։

Հեռուստատեսային արդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման համար Դևիդ Ջենսենն ստացել է աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Eder, Shirley (1980 թ․ փետրվարի 20). «'Angels' Will Be Back – Without Shelly Hack». The Evening Independent. էջ 12-B.
  3. «Private Eye Caught». The Miami News. 1958 թ․ օգոստոսի 25. էջ 3A.(չաշխատող հղում)
  4. Arar, Yardena (1980 թ․ փետրվարի 14). «Actor David Janssen Dies of Heart Attack at Age 38». Sarasota Herald-Tribune. էջ 3-A.
  5. Gliatto, Tom (1993 թ․ սեպտեմբերի 13). «The First Fugitive». people.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  6. Goldenglobes.com. Winners & nominees: David Janssen
  7. IMDb 1961 Golden Globe Awards
  8. «TV Guide's 50 Greatest TV Stars of All Time [1996]». Am I annoying.
  9. «David Janssen» (անգլերեն). latimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ջենսեն» հոդվածին։