Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Դավիթ Ծարեցի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 13-րդ դարի 40-50-ական թվականների գյուղացիական շարժման գաղափարախոս։ Ծնվել է Գառնիում։ Հետագայում բնակություն է հաստատել Խաչեն գավառի Ծար գյուղում։ Եղել է ջրաղացպան։ Դավիթ Ծարեցին գյուղացիներին հավատացրել Է, որ ինքն ի վերուստ օժտված է բուժելու շնորհքով։ Տարբեր գավառներից Դավիթ Ծարեցու մոտ բուժվելու են եկել մարդիկ և լսել աղանդավորական բնույթի քարոզներ, որտեղ դրսևորվել է շահագործողների դեմ ժողովրդական զանգվածների դժգոհությունն ու ատելությունը։ Բողոքելով մոնղոլ նվաճողների և տեղական իշխանների ու հոգևորականության ճնշման դեմ՝ դրանից ազատվելու միջոց է համարել հայկական պետականության վերականգնումը։ Նա հայտարարել է, թե ինքը Արշակունիների տոհմից է, և իր որդիներից մեկը պետք է դառնա Հայոց թագավոր, մյուսը՝ կաթողիկոս։ Դավիթ Ծարեցուն քարոզներից անհանգստացած՝ հայ հոգևորականությունը հալածանք է սկսել նրա դեմ։ Թեև ժողովուրդը նրան պաշտպանել է «սրովք և բրովք», բայց, ի վերջո, հոգևորականներին հաջողվել է չեզոքացնել Դավիթ Ծարեցուն և վերադարձնել Գառնի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png