Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Թերզյան (հոկտեմբերի 7, 1973(1973-10-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և աբխազ երաժիշտ, ջութակահար, դիրիժոր, Աբխազիայի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Աբխազիայի հանրապետության վաստակավոր արտիստ[1][2][3]։

Դավիթ Թերզյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1973(1973-10-07) (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  Աբխազիայի Հանրապետություն
Ժանրերռոմանս և ջազ
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներջութակ
Պարգևներ
Կայքmaestroterz.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականին հոկտեմբերի 7-ին երաժիշտների ընտանիքում[2][4]։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ՝ ջութակի դասով, ինչպես նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետով։ 1997 թվականին ավարտել է օպերային-սիմֆոնիկ դիրիժորի ասպիրանտուրան, սովորել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյան-Նարկի մոտ[2]։

Ջութակահարը աշխատել տարբեր կոլեկտիվներում․

Դիրիժորական գործունեություն խմբագրել

Դիրիժորի կարիերան սկսել է 18 տարեկանում, երբ հիմնել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն կից իր առաջին «Սաղմոս» կամերային նվագախումբը[2]։ Պարգևատրվել է «Ամադեուս» մրցույթի ոսկե մեդալով՝ ժամանակակից երաժշտության լավագույն մեկնաբանման լինելու համար։ 22 տարեկանում նշանակվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Հայտնի է դարձել ինչպես իր մանուալ տեխնիկայով, այնպես էլ տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությամբ։ 1999-2010 թվականներին աշխատել է Մեքսիկայի Ակապուլկո ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես դիրիժոր[4]։ 2005 թվականին դարձել է դիրիժորների «Էդուարդո Մատա» երկրորդ միջազգային մրցույթի դափնեկիր։ 2010 թվականից Աբխազիայի մշակույթի նախարարության և Աբխազիայի պետական կամերային նվագախմբի դիրիժոր, ժողովրդական արտիստ Անատոլի Հագբայի հրավերով ժամանել է Աբխազիա և ստանձնել Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորի և ռազմական նվագախմբային ծառայության դիրիժորի պաշտոնը։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Терзян о гастролях камерного оркестра в Москве». 16.10.2017. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Музыкальная карта»: академическая музыка. Терзян Давид Вагеевич». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Терзян о первом концерте в Москве: историческое событие». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 «В ГОСТЯХ У ВИКИ ДУМАВА ДИРИЖЕР ДАВИД ТЕРЗЯН». 15.01.2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել