Դավիթ Գ (Աղվանքի կաթողիկոս)
Դավիթ Գ, հայ առաքելական եկեղեցու Աղվանից եկեղեցու կաթողիկոսության 25-րդ առաջնորդը, ով պաշտոնավարեց 9 տարի փոխարինելով նախկին, Դավիթ Բ, կաթողիկոսին[1]։
Դավիթ Գ | |
Դավիթ Գ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Աղվանքի կաթողիկոս |
Կառավարման սկիզբ | 769 |
Կառավարման ավարտ | 778 |
Նախորդող | Դավիթ Բ |
Հաջորդող | Մատթե Բ |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | կաթողիկոս |
Մովսես Կաղանկատվացին նրա մասին գրում է, որ Մեծ Կուենկա եպիսկոպոսությունից է նա և անհավատներին վաճառեց Դաստակերտն ու Սահմանախաչը։ Կիրակոս Գանձակեցու մոտ գրված է, որ ինքը վաճառել է«անհավատներին» Դաստակերտն ու Սախմանախաչը գյուղերը[1][2]։