Դավիթ Գուլազյան
հայ դերասան
Դավիթ Իոսիֆի Գուլազյան (նոյեմբերի 6, 1885, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1885 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 1976 (91 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Դերասանուհի Օլգա Գուլազյանի հորեղբորորդին[Նշում 1]։
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Գուլազյանը ծնվել է Թիֆլիսում։ 1926 թվականից ղեկավարել է Երևանի բանվորական շրջիկ թատրոնը։ Հետագայում եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1940 թվականին նկարահանվել է «Քաջ Նազար» ֆիլմում[1][2][3]։
Նշումներ
խմբագրել- ↑ «Մեր տան երկրորդ հարկում երեք սենյակ կար. մեկ սենյակում ապրում էինք մենք՝ հայրս, մայրս, երկու եղբայրս, ես և քույրս— վեց հոգով, իսկ մյուս սենյակում ապրում էր հորեղբայրս իր ընտանիքով— դերասան Դավիթ Գուլազյանի ծնողները իրենց վեց աղջիկներով ու մի տղայով— ինը հոգի»։ Դավիթ էր նաև նրանց պապի անունը. «Պապս— հորս հայրը— Դավիթ Գուլազյանը, բուն թբիլիսեցի էր»։ Նաև` «Ամուսնուս հետ ապրած տարիներին, ես մի քանի տարի աֆիշներում գրվում էի Նոնիկյան ազգանունով. ամուսինս էր ստիպում։ Բաժանվելուց հետո, շարունակեցի գրվել իմ հայրական ազգանունով, որով սկսել էի իմ առաջին տարիների բեմական գործունեությունը»։ Գուլազյան Օ., «Հիշողություններ», 2-րդ հրատարակություն, Երևան, 1957 թ., Գուլազյան. Օ., «Հուշեր»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դավիթ Գուլազյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Քաջ Նազար, 1940». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Гулазян Давид Иосифович