Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Գեղամի Ասատրյան (ապրիլի 7, 1940(1940-04-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001

Դավիթ Ասատրյան
Ծնվել էապրիլի 7, 1940(1940-04-07)[1] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Գործունեության ոլորտռադիոտեխնիկա
Ալմա մատերՀԱՊՀ (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2001)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1978 թվականներին աշխատել է տարբեր հաշվողական կենտրոններում, 1978-2002 թվականներին՝ Ռադիոֆիզիոլոգիական չափումների ԳՀԻ-ում, 1998-2002 թվականներին՝ փոխտնօրեն, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են տվյալների, ազդանշանների և պատկերների մշակման մաթեմատիկական մեթոդներին, կիրառական ռադիոֆիզիկայում ճառագայթող օբյեկտների բնութագրերի չափման և տվյալների մաթեմատիկական մշակման եղանակներին, գիտության տարբեր բնագավառներում դրանց կիրառման և մոդելավորման խնդիրներին։ Համահեղինակ է «Հավանականություն և կիրառական վիճակագրություն» (2000) բուհական դասագրքի[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակակ, 1985

Երկեր խմբագրել

  • Ասատրյան Դ. Գ., Հավանականություն և կիրառական վիճակագրություն (բուհական դասագիրք), 2000 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12776
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.