Դավիդ Գարսիա

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Գարսիա Զուբիրիա (իսպ.՝ David García Zubiria, փետրվարի 14, 1994, Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Օսասունա» ֆուտբոլային ակումբի կազմում։

Դավիդ Գարսիա
իսպ.՝ David García Zubiria
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Գարսիա Զուբիրիա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1994(1994-02-14)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 185 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Օսասունա
Համար 5
Պատանեկան կարիերա
2003-2013 Իսպանիա Օսասունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Իսպանիա Օսասունա B 33 (4)
2014-ներկա Իսպանիա Օսասունա 159 (7)
2018   Իսպանիա Կուլտուրալ Լեոնեսա 18 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 4, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Դավիդ Գարսիան միացել է «Օսասունայի» մանկապատանեկան թիմին 2003 թվականին՝ 9 տարեկան հասակում։ Թիմի երիտասարդական կազմում նա իր դեբյուտը նշել է 2011-12 մրցաշրջանի ընթացքում Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում։

2014 թվականի ամռանը ֆուտբոլիստը հրավիրվել է հիմնական թիմ՝ մինչմրցաշրջանային հավաքին մասնակցելու համար։ Նա մասնակցել է «Բրենտֆորդ ՖԱ»-ի դեմ խաղին և դարձել գոլի հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվել է 4-0 հաշվով[2]։ «Օսասունայի» կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումը Գարսիան անցկացրել է նույն թվականի օգոստոսի 30-ին՝ մասնակցելով «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղին[3]։ Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

2015 թվականի հունվարի հունվարի 26-ին Դավիդ Գարսիան երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2019 թվականը[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը իսպանացի ֆուտբոլիստը խփել է մայիսի 31-ին «Ռեկրեատիվո ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[5]։ Հունիսի 7-ին՝ Սեգունդա Դիվիզիոնի վերջին տուրում, որտեղ թիմին անհրաժեշտ էր մեկ միավոր Սեգունդա B-ում չհայտվելու համար ֆուտբոլիստը 78-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ «Սադաբելի» դեմ խաղում, որի շնորհիվ հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով[6]։

Լա Լիգայի շրջանակներում Գարսիան իր դեբյուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 19-ին «Մալագայի» դեմ խաղում(1-1)[7]։ Իսպանիայի առաջնության շրջանակներում իսպանացին իր առաջին գոլը խփել է նույն թվականի սեպտեմբերի 10-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում(2-5)[8]։

2018 թվականի հունվարի 17-ին Դավիդ Գարսիան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Կուլտուրալ Լեոնեսա»[9]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Դիվիզիա Տարի Խաղ Գոլ
Օսասունա B   Իսպանիա Սեգունդա B 2011-2015 33 4
Օսասունա   Իսպանիա Լա Լիգա, Սեգունդա Դիվիզիոն 2015-ներկա 166 7
Կուլտուրալ Լեոնեսա (վարձավճար)   Իսպանիա Սեգունդա Դիվիզիոն 2018 18 2

Ձեռքբերումներ խմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2018-19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. Brentford 0 CA Osasuna 4 Արխիվացված 2014-08-01 Wayback Machine; Brentford FC, 29 July 2014
  3. Osasuna rescata un punto 'in extremis' de La Romareda (Osasuna rescue point from La Romareda 'in extremis'); Marca, 30 August 2014 (in Spanish)
  4. David García amplía su contrato con el CA Osasuna (David García extends his contract with CA Osasuna) Արխիվացված 2017-10-26 Wayback Machine; CA Osasuna, 26 January 2015 (in Spanish)
  5. Osasuna pasa a depender de sí mismo y desciende al Decano (Osasuna only rely on themselves now and relegate the Dean); Marca, 31 May 2015 (in Spanish)
  6. «Un cabezazo de Javi Flaño en el último suspiro vale una salvación» [Javi Flaño header in the dying breath equals survival] (Spanish). Marca. 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Osasuna empata 'in extremis' en La Rosaleda» [Osasuna draw 'in extremis' at the La Rosaleda] (Spanish). Marca. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Cristiano Ronaldo scores on victorious return for Real Madrid». ESPN FC. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «David García, nuevo jugador de la Cultural y Deportiva Leonesa» [David García, new player of Cultural y Deportiva Leonesa] (Spanish). Cultural Leonesa. 2018 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել