Դաստիարակության գաղտնիքը
«Դաստիարակության գաղտնիքը» (ռուս.՝ «Секрет воспитания»), խորհրդային սատիրական տիկնիկային մուլտֆիլմ մեծահասակների համար։ Նկարահանվել է 1960 թվականին ռեժիսոր Գրիգորի Լոմիձեի կողմից[1]։ Մուլտֆիլմի ենթավերնագիրն է՝ «Ֆելիետոն»։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Գրիգորի Լոմիձե |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1960 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է դասախոսի մասին, որը միշտ խոսում է աշխատանքի կարևորության մասին, բայց իրական կյանքում ձևանում է հիվանդ, որպեսզի խուսափի աշխատելուց։ Նրա որդին, թեև դաստիարակվել է իր դասախոսություններով (որ ձայնագրվել են մագնիտոֆոնային ժապավենի վրա), այնուամենայնիվ, հետևում է հոր անձնական օրինակին և հեռանում շափաթօրյակից, որպեսզի ֆուտբոլ խաղա։ Ուսուցչուհին պատահածի մասին հայտնում է նրա ծնողներին։ Հայրը նորից սկսում է դասախոսությունն աշխատանքի մասին։ Բայց տղան սկսում է ամաչել իր վարքի համար և փախչում է ծառեր տնկելու՝ խորհրդանշորեն ջարդելով դիդակտիկ ձայնագրություններով մագնիտոֆոնը։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Արդով
- Բանաստեղծական տեքստի հեղինակ՝ Մորիս Սլոբոդսկի
- Ռեժիսոր՝ Գրիգորի Լոմիձե
- Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
- Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Կուրիցին
- Նկարիչ՝ Է. Մելամեդ
- Կոմպոզիտոր՝ Ռոստիսլավ Բոյկո
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
- Տիկնիկավարներ՝ Պավել Պետրով, Լև Ժդանով, Կիրիլ Մամոնով, Վյաչեսլավ Շիլոբրեև
- Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Բորիս Կարավաև, Գենադի Լյուտինսկի, Վ. Չերնիխովա, Վ. Կալաշնիկովա, Վլադիմիր Ալիսով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Բիտման
Մուլտֆիլմի ստեղծողների ցանկը նշված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Փաստեր
խմբագրել- Մուլտֆիլմը հնչյունավորած դերասանների անունները տիտրերում նշված չեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Cекрет воспитания» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 400. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Секрет воспитания (1960) на youtube
- Морис Слободской — Энциклопедия отечественного кино Արխիվացված 2018-04-06 Wayback Machine