Դաշտի դասական տեսություն

Դաշտի դասական տեսություն, տեսական ֆիզիկա դաշտերի և մատերիայի փոխազդեցության մասին, որը չի առնչվում քվանտային երևույթներին։ Հիմնականում տարբերվում են դաշտի ռելյատիվիստական և ոչ ռելյատիվիստական տեսություններ։

Հոծ միջավայրի ֆիզիկա և անհավասարակշիռ ջերմադինամիկաԽմբագրել

Անհավասարակշիռ ջերմադինամիկան, ինչպես նաև հոծ միջավայրերի մեխանիկան ու էլեկտրադինամիկան, կարելի է համարել դաշտերի տիպիկ տեսություն։ Անհավասարակշիռ ջերմադինամիկայում և հոծ միջավայրերի մեխանիկայում, ինչպես նաև դասական էլեկտրադինամիկայում և գրավիտացիոն դաշտերի տեսությունում վիճակի փոփոխություններըը նկարագրվում են մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներով։

Ոչ պարբերական դաշտերԽմբագրել

Դաշտերի դասական տեսությանը վերաբերվում են նաև ոչ պարբերական դաշտերի տեսությունը, որը կիրառվում է վիճակագրական ռադիոֆիզիկայում և վիճակագրական հիդրոդինամիկայում.

Մաթեմատիկական ձևակերպումԽմբագրել

Ընդհանրացնելով տրամաչափիչ դաշտերի տեսությունը` դաշտերի դասական տեսությունը ձևակերպվում է որպես լանգրանժյան շերտավորումների տեսություն, որում դասական դաշտերը ներկայացվում են շերտավորումների ճեղքումներով։

Դասական ֆիզիկայի վրա հիմնված դաշտի միասնական տեսության ստեղծման փորձերը դաշտի դասական միասնական տեսություններ են։ Երկու համաշխարհային պատերազմների տարիներին էլէկտրամագնետիզմի հետ ձգողականության միավորման գաղափարը ակտիվորեն ուսումնասիրել են այնպիսի մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ, ինչպիսիք են Ալբերտ Այնշտայնը, Թեոդոր Կալուզան[1], Հերման Վեյլ[2], Արթուր Էդինգտոնը[3], Գուստավ Մայը[4] և Էռնստ Ռայխենբախերը[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kaluza Theodor (1921)։ «Zum Unitätsproblem in der Physik»։ Sitzungsber. Preuss. Akad. Wiss. Berlin. (Math. Phys.): 966–972 
  2. Weyl, H. (1918)։ «Gravitation und Elektrizität»։ Sitz. Preuss. Akad. Wiss.: 465 
  3. Eddington, A. S. (1924)։ The Mathematical Theory of Relativity, 2nd ed.։ Cambridge Univ. Press 
  4. Mie, G. (1912)։ «Grundlagen einer Theorie der Materie»։ Ann. Phys. 37 (3): 511–534։ Bibcode:1912AnP...342..511M։ doi:10.1002/andp.19123420306 
  5. Reichenbächer, E. (1917)։ «Grundzüge zu einer Theorie der Elektrizität und der Gravitation»։ Ann. Phys. 52 (2): 134–173։ Bibcode:1917AnP...357..134R։ doi:10.1002/andp.19173570203 

ԳրականությունԽմբագրել

Ландау Л. Д., Лифшиц Е. М. Теория поля. — Издание 8-е, стереотипное. — М.: Физматлит, 2001. — 534 с. — («Теоретическая физика», том II). — ISBN 5-9221-0056-4.