Ջոն Դանի Լենևալդ (անգլ.՝ John Dhani Lennevald, հուլիսի 24, 1984(1984-07-24)[1], Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ երգիչ, երաժիշտ, ֆոտոմոդել։

Դանի Լենևալդ
Ծնվել էհուլիսի 24, 1984(1984-07-24)[1] (40 տարեկան)
Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Records
ԱնդամակցությունA-Teens?
Կայքdhanimusic.com
 Dhani Lennevald Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դանի Լենևալդը (նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը) ծնվել է Ստոկհոլմում։ Ընտանիքի փոքր երեխան է (քույրը՝ Դիան)։ 1998 թվականին, երբ հաճախում էր պարի դպրոց, նրան նկատեցին Stockholm Records ձայնագրման ստուդիայի պրոդյուսերները, ովքեր նոր փոփ խմբի համար դեռահասներ էին փնտրում։ 1999 թվականին խումբը, որը ստացել էր A*Teens անվանումը, Շվեդիայում և Եվրոպական այլ երկրներում հասավ մեծ հաջողության «The ABBA Generation» ալբոմի շնորհիվ, որը ABBA խմբի երգերի քավեր տարբերակներն էին։ Դրան հաջորդող տարիներին խումբը սկսեց սեփական երգեր կատարելը և ելույթ ունեցավ աշխարհի շատ երկրներում։ Խմբի գոյության սկզբնական տարիներին երկրպագուների միջև մշտապես մերժվող բամբասանքներ էին պտտվում Լենևալդի և խմբի գլխավոր մեներգչուհի (այն ժամանակ) Մարիե Սերնեհոլթի միջև եղավ սիրավեպի մասին։ Բացի դրանից, Լենևալդի հետ կատարվեցին մի քանի հայտնի կազուսներ․ «Mamma Mia» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ խմբի մեկ այլ մեներգչուհի Սառա Լումհոլդտը յո-յո խաղալիքով պատահաբար հարվածեց նրա աչքին, «Can’t Help Falling In Love»-ի տեսահոլովակի նկարահանումներին արդեն Մարիե Սերնեհոլթն այս անգամ արմունկով կպավ կրկին նրա աչքին, իսկ 2000 թվականին Դիսնեյլենդում ելույթի ժամանակ նա բեմի վրա ոլորեց ոտքը, ինչը պատճառով A*Teens-ը ստիպված եղան չեղյալ հայտարարել ԱՄՆ-ում իրենց շրջագայությունը։

Լենևալդն առաջինն էր, ով խմբի փաստացի փլուզումից հետո սկսեց մենակատարի կարիերան։ Խմբի վերջին համերգը կայացավ 2004 թվականին, իսկ արդեն օգոստոսին ռադիոկայաններում հայտնվեց Դանիի առաջին՝ «Girl Talk» սոլո ստեղծագործությունը։ Սինգլը թողարկվեց սեպտեմբերի 15-ին և շվեդական ազգային հիթ-շքերթում հասավ 20-րդ հորիզոնական[2], ինչպես նաև ստացավ ոսկե կարգավիճակ[3]։

Սինգլի թողարկումից հետո Լենևալդը սկսեց մոդելի կարիերա։ 2005 թվականին նա դադարեց Universal Music լեյբլի հետ իր համագործակցությունը և այդ ժամանակվանից (2008 թվականի տվյալներով) ոչ մի սինգլ չթողարկեց, սակայն լուրեր են պտտվում, որ նա Նյու Յորքում ալբոմ է ձայնագրում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. Uni
  3. «ÅR 2004» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանի Լենևալդ» հոդվածին։