Դանիեի շրջան
Դանիե (արաբ․՝ قضاء الضنية), Լիբանանի 25 շրջաններից մեկը, որը մտնում է Հյուսիսային մարզի կազմի մեջ։ Շրջանի վարչական կենտրոնն է հանդիսանում Ալ-Մինիե քաղաքը։ Շրջանի բնակչությունը կազմում է 92 142 մարդ։
Դանիեի շրջան արաբ․՝ قضاء الضنية | |
---|---|
Երկիր | Լիբանան |
Կարգավիճակ | վարչատարածքային միավոր |
Մտնում է | Շապթին (Լիբանան) |
Վարչկենտրոն | Ալ-Միննիա |
Բնակչություն | 92 142[1] |
Կրոնական կազմ | սուննիներ, ուղղափառներ, մարոնիներ |
Տարածք | 409 |
Ժամային գոտի | UTC+2 |
Աշխարհագրություն
խմբագրելՇրջանը գտնվում է Լիբանանի հյուսիսարևմտյան մասում և զբաղեցնում է 409 կմ² տարածք։ Հյուսիսում սահամանակից է Աքքարի շրջանին, հարավում՝ Բիշարիի շրջանին, արևելքում՝ Հերմելի շրջանին, արևմուտքում՝ Զղարթայի շրջանին։
Համայնքներ
խմբագրելՇրջանը բաժանվում է 26 համայնքների[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Caza de Minieh-Danniyeh» (ֆրանսերեն). Localiban-Centre de ressources sur le développement local au Liban. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիեի շրջան» հոդվածին։ |