Ալ-Միննիա (արաբ․՝ المنية‎‎‎‎‎‎), քաղաք Լիբանանի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային մարզում։ Հանդիսանում է Դանիեի շրջանի վարչկենտրոնը։

Քաղաք
Ալ-Միննիա
(արաբ․՝ المنية‎‎‎‎‎‎)
ալ-Միննիային կից լեռները
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաՀյուսիսային մարզ
ՇրջանԴանիեի շրջան
Մակերես13,46 կմ²
ԲԾՄ20 մ
Խոսվող լեզուներարաբերեն, ֆրանսերեն
Բնակչություն20 680 մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքmymenieh.com
Ալ-Միննիա (Լիբանան)##
Ալ-Միննիա (Լիբանան)

Բնակչություն խմբագրել

Նաբի-Յուխիեա բնակավայրի հետ միասին ներկայացնում է շրջան, որի տարածքը կազմում է 13,46 կմ, բնակչությունը՝ 20 680 (2008 թվականի տվյալներով)[1]։ Բնակչությունը խոսում է ֆրանսերենով և արաբերենով։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է մարզի արևմտյան մասում, Միջերկրական ծովի ափին մոտ, Տրիպոլիից մոտավորապես 5 կմ հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Բեյրութից 96 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 20 մ[2]։

Տրանսպորտ խմբագրել

Մոտակա օդանավակայնը տեղակայված է Տրիպոլիում[2]։ Այդտեղ գտնվում է Միջերկրական ծովափով անցնող երկաթուղու հերթական կայարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minieh - Nabi Youcheaa» (ֆրանսերեն). Localiban-Centre de ressources sur le développement local au Liban. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 «El Minie, Lebanon Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.