Դանդաղ շարժում
Դանդաղ շարժում (անգլ.՝ Slow Movement) կյանքի ռիթմի դանդաղեցման մշակույթ։ Շարժման փիլիսոփայությունը կարող է սահմանվել որպես «հավասարակշռություն»։ Շարժման գաղափարախոսներից Կառլ Օնորեն իր «Առանց ձանձրույթի» գրքում խոսում է այն մասին, թե ինչպես պետք է առանց շտապելու ապրել։ Շտապել պետք է միայն անհրաժեշտության դեպքում և պետք է գտնել կյանքի իրական ռիթմը[1]։
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ շարժումն ստեղծվել է այն ժամանակ, երբ ՄաքԴոնալդս բացվեց հռոմեական հայտնի տեսարժան վայրերից մեկում ՝ Իսպանիայի հրապարակում ։ Ստեղծվեց սննդի դանդաղ շարժումը( ընդդեմ արագ սննդի)։ Այս շարժման հիմադիրներից է Կառլո Պետրին։ Շարժման հետագա գործունեության վրա մեծ ազդեցություն ունեցավ Գեիր Բերտելսենը, ով ստեղծել է «Դանդաղ շարժման» միջազգային կազմակերպությունը(անգլ.՝ The World Institute of Slowness) և Կառլ Օնորեն, ով գրել է բազմաթիվ գրքեր կյանքի ռիթմի դանդաղեցման մասին։
Ուղղություններ
խմբագրելՆերկայումս դանդաղ շարժումը մեծ ժողովրդականություն է վայելում և ունի ավելի քան տասնյակ ուղղություն։
- Դանդաղ քաղաք։ Այս ուղղության նպատակն է բարելավել կյանքի որակը քաղաքներում կյանքի ռիթմի դանդաղեցման շնորհիվ։
- Դանդաղ ծերացում։ Այս ուղղության նպատակն է գիտակցել և ամբողջությամբ ընդունել ծերանալու բնական գործընթացը։
- Դանդաղ մշակույթ։ Այս ուղղությունը գործածում է երկակի հայեցակարգ ՝ 1․ներառում է գեղարվեստական գործի դանդաղ «մեդիտատիվ» ստեղծում, նյութերի մանրակրկիտ ընտրություն և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն։ 2․փոքր թվով արվեստի գործեր, ժամանցային մտածելակերպ` ի տարբերություն ցուցահանդեսների մասնակցության։
- Դանդաղ եկեղեցի։ Այս ուղղությունը կիրառում է դանդաղ շարժման սկզբունքները քրիստոնեական կյանքին և քրիստոնեական եկեղեցու կառուցվածքին[2][3][4]։
- Դանդաղ դաստիարակություն։ Այս ուղղությունը հակադրվում է այն ծնողներին, ովքեր փորձում են իրենց երեխաներին դարձնել հանճարներ, արագացնում են հասունացման գործընթացը, երեխաներին ծանրաբեռնում են բազմաթիվ խմբակների ուղարկելով։ Այս ուղղությունը գտնում է, որ ծնողների այսպիսի պահվածքն առաջացնում է հոգեբանական խնդիրներ, նյարդային համակարգի խանգարում ՝ երեխաներից խլելով մանկության հրաշքը[5]։
- Դանդաղ կրթություն։ Այս մակավարժական ուղղությունը կողմ էր կենտրոնացած ուսումնական պլանին և գիտելիքները թեստերի միջոցով գնահատմանը։Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ այդ սեղմ ժամկետում երեխաները չեն կարող ընկալել ամբողջ նյութը։Պետք էր տարբերակել առաջնայինը՝ երկրորդականից։Շարժաման կողմնակիցները նաև դեմ էին թեստավորման համակարգին[6][7][8][9]։
- Դանդաղ ուսուցում։ Սա հոգեբանության և հոգեբուժության պրակտիկա է՝ ուղղված նվազեցնելու սթրեսը, որ առաջանում է կյանքի բուռն ռիթմի և բազմաթիվ առաջադրանքներ միանգամից լուծելու պատճառով[10]։
- Դանդաղ գիտություն։ Այս ուղղությունը հակադրվում է «տպագրվիր կամ մահացիր» (անգլ.՝ publish or perish) սկզբունքին։Ուղղության կողմնակիցները կարծում են, որ գիտական կյանքի ժամանակակից կառուցվածքը գիտնականներին շատ քիչ ժամանակ է տալիս կարդալու և մտածելու համար ՝ շատ ժամանակ է պահանջում գիտական գործունեության պաշտոնական ցուցանիշներ ստեղծելու համար[11]։
- Դանդաղ ծրագրավորում ։ Սա ծրագրային հասկացություն է, որը ներառում է դանդաղ դիզայն, մեծ ուշադրություն մանրուքների վրա և խիստ փորձարկում, ի տարբերություն արագ զարգացման փուլերի[12]։
- Դանդաղ սնունդ։ Այս ուղղությունը հակադրվում է արագ սննդին՝ ընդգծելով առողջ սննդի անհրաժեշտությունը։ Կողմ է ազգային խոհանոցների և ավանդական խնջույքի մշակույթի պահպանմանը։
- Դանդաղ իրեր։ Այս ուղղությունը հակադրվում է արտադրության գլոբալիզացիային,ավելորդ զանգվածային արտադրությանը, արդյունաբերական ձևավորման միավորմանը ՝ փաստարկելով, ընդհակառակը, տեղական արտադրողների փոքր բիզնեսի և ձեռքի աշխատանքի կարևորություններին, որակի վերահսկողությանը, քանակի նկատմամբ որակի գերակայությանը[13]։
- Դանդաղ մոդա ։ Այս ուղղությունը հակադրվում է սեզոնային մոդային, զանգվածային հագուստի արտադրմանը, էթիկայից և էկոլոգիայից զուրկ արտադրման մեթոդներին և ոչ պիտանի գնումներին։
- Դանդաղ հեռուստատեսություն։ Այս ուղղությունը հակադրվում է հեռուստատեսությամբ նյութերի ներկայացման բարձր ռիթմին։ Նորությունների թողարկումների գերբեռնվածությանը, շուրջօրյա հեռարձակվող լուրերի հեռարձակմանը, տեսահոլովակի արագ խմբագրմանը, իրադարձությունների չափազանց մասնակի լուսաբանումին, հաճախակի գովազդին։ Այս ուղղության կողմնակիցները պնդում են, որ այս ամենը բացասական է ազդում հեռուստադիտողի վրա և խանգարում է ինֆորմացիայի ճիշտ ընկալմանը[14]։
- Դանդաղ փողեր։ «Դանդաղ սնունդ» ներշնչված այս նախաձեռնությունը նպատակ ունի նոր ներդրումներ ներգրավել օրգանական գյուղատնտեսության և սննդի փոքր ձեռնարկություններում[15][16][17]։
- Դանդաղ ստարտափ։ Այս նախաձեռնությունը առաջ է քաշում նորաստեղծ ստարտափների նոր մոդել, որը, ի տարբերություն ժամանակակիցների, ավելի պատասխանատու կլինի առաջընթացի, ավելի հուսալի գործունեության համար և ավելի արդյունավետ կլիներ միկրոտնտեսական, մակրոտնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում[18]։
- Դանդաղ այգեգործություն։ Այս ուղղություն ստեղծողը Ֆելդեր Ռուշինգն է (անգլ.՝ Felder Rushing), ով, ոգեշնչվելով սննդի դանդաղ շարժումով, որոշեց դանդաղ շարժման փիլիսոփայությունն ու սկզբունքները կիրառել մասնավոր այգեգործության համար։ Ժամանակի ընթացքում միտումը վերցրեց նաև «բուդդիզմի» և «գեշտալտ» թերապիայի որոշ առանձնահատկություններ ՝ կենտրոնանալով այն բանի վրա, ինչն այս պահին մտածում և զգում է մարդը, իսկ այգեպանին օգնեց ավելի շատ հաճույք ստանալ իր պարտեզը մշակելուց[19][20]։
- Դանդաղ ճանապարհորդություն։ Այս ուղղությունը ոգեշնչվել է XIX դարի գրող-ճանապարհորդներից, ինչպիսիք են Գյոթեն և այլք։ Այս ուղղության կողմնակիցները պնդում են, որ շատ արագ շարժվելը, որն առկա է այսօր, զգալիորեն նվազեցնում է ճանապարհորդության հաճույքը, ձանձրալի է դառնում տպավորությունները, զրկում է տեղական մշակույթին խորը ծանոթանալու հնարավորությունից և ցանկությունից, չի թողնում ծանոթանալ հասարակության առանձնահատկություններին, որոնք առաջին հայացքից թվում է թե փակ են[21][22][23]։
- Դանդաղ լուսանկարում։ Այս տերմինը առաջին անգամ օգտագործել է նորվեգացի Յոհան Սինս Սվենդսենը (անգլ.՝ Johanne Seines Svendsen) իր «Դանդաղ լուսանկարչությունը շարժման մեջ» հոդվածում։ Նա նշում էր, որ տեսախցիկով արագ նկարահանումը, ամեն ինչ նկարելու մղումը սխալ է։ Նա ընդգծում էր, որ պետք է դանդաղ աշխատել, մանրակրկիտ ընտրել նկարելու համար թեմաներ և դրանով գրավել բազմաթիվ հետևորդներ[24][25]։
- Դանդաղ ընթերցում։ Այս ուղղությունը հակադրվում է արագ ընթերցանությանը։ Ուղղությունը կարևորում է դանդաղ ընթերցանությունը, որի ժամանակ ավելի ուշադիր ես լինում մանրուքներին և կարևոր մասերին։ Կարողանում ես վերլուծել և ավելի խորը հասկանալ կարդացած թեմանները և հաճույք ստանալ այդ ամենից[26][27][28]։
Կազմակերպությունները
խմբագրելԴանդաղ շարժման շրջանակներում ստեղծված կազմակերպությունների թվին են պատկանում ՝ «Ընդլայնել ակնթարթը» ամերիկյան հիմնադրամը (անգլ.՝ Long Now Foundation)[29], ժամանակի դանդաղեցման եվրոպական միությունը(անգլ.՝ Society for the Deceleration of Time)[30], Համաշխարհային դանդաղեցման ինստիտուտը (անգլ.՝ The World Institute of Slowness)[31],շատ բան չանելու միջազգային ինստիտուտ (անգլ.՝ International Institute of Not Doing Much)[32], ճապոնական դանդաղ շարժամն ակումբ (անգլ.՝ Sloth Club)[33]։ Պետք է նշել, որ այս կազմակերպություններից ոչ մեկը չի վերահսկվում դանդաղ շարժման կողմից, դրանք անկախ կազմակերպություններ են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Оноре, Карл, 2014, էջ 21
- ↑ C. Christopher Smith and John Pattison Slow Church. — InterVarsity Press[en], 2014. — ISBN 978-0830841141
- ↑ Smith, C. Christopher (2012-12). «Slow Down and Know That I Am God: Why it's time for a conversation about Slow Church». Sojourners. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ Piatt, Christian (2013 թ․ փետրվարի 7). «The Ikea Effect, Slow Church, and Laboring Our Way Into Love». Sojourners. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ Honoré, Carl Under Pressure: Rescuing Our Children From The Culture Of Hyper-Parenting. — Orion, 2008. — ISBN 978-0-7528-7531-6
- ↑ Holt, Maurice It's Time to Start the Slow School Movement (und) // Phi Delta Kappan[en]. — 2002. Архивировано из первоисточника 22 հունվարի 2015. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ de Zilwa, Deanna Australian University Leaders: Agents of the McUniversity, Entrepreneurial Transformers, or Bureaucrats? // Global Issues in Higher Education / Richard, Pamela B.. — New York: Nova Science, 2007. — С. 162. — ISBN 978-1-60021-802-6
- ↑ Stanford, Peter (2012 թ․ հոկտեմբերի 25). «Why pushy parents fail to make the grade in education: Tiger Mums hold children back, says the Eton master behind a 'slow' approach to learning». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Miller, John P. Educating for Wisdom and Compassion: Creating Conditions for Timeless Learning. — Thousand Oaks: Corwin, 2005. — С. 108. — ISBN 9781412917049
- ↑ «Slow Counseling: Promoting Wellness in a Fast World», журнал Journal for International Counselor Education (4/2012).
- ↑ Академия медленной науки, «Манифест медленной науки»
- ↑ The Case for Slow Programming
- ↑ «Slow Design in Building Practice». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «German Slow Media Manifesto». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Conaway, Laura. Wary Of Wall Street? Invest In A Dairy Farm. Արխիվացված 2014-12-24 Wayback Machine National Public Radio. 12 March 2009.
- ↑ Hawn, Carleen. Slow and steady wins the race. Արխիվացված 2012-01-25 Wayback Machine Ode Magazine. November 2008.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The Slow Startup». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Slow Gardening». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ New York Times on Slow Gardening
- ↑ Slow Travel Europe, «The Slow Way»
- ↑ «hidden europe magazine (March 2009), «A Manifesto for Slow Travel»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Slow Travel Europe (March 2009), «A Manifesto for Slow Travel»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «The Slow Photography — In Motion», Johanne Seines Svendsen, 2013
- ↑ Through a Glass, Darkly, Johanne Seines Svendsen, FingerPrint, 2013. ISBN 978-82-303-2243-7
- ↑ Miedema, John (2009). Slow Reading. Los Angeles, CA: Litwin Books.
- ↑ Newkirk, Thomas (2011). The Art of Slow Reading: Six Time-Honored Practices for Engagement. Portsmouth, NH: Heinemann Educational Books.
- ↑ Sire, James (1978). How to Read Slowly. Downers Grove, IL: InterVarsity Press.
- ↑ longnow.org — Long Now Foundation(անգլ.)
- ↑ zeitverein.com — Society for the Deceleration of Time(անգլ.)
- ↑ The World Institute of Slowness(անգլ.)
- ↑ International Institute of Not Doing Much Արխիվացված 2011-07-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ The Sloth Club Արխիվացված 2015-03-01 Wayback Machine(անգլ.)
Գրականություն
խմբագրել- Карл Оноре Без суеты: Как перестать спешить и начать жить = In Praise Of Slow How A Worldwide Movement Is Challenging The Cult Of Speed. — М.: Альпина Паблишер, 2014. — 260 с. — ISBN 978-5-9614-4790-3
- Honoré, Carl Under Pressure: Rescuing Our Children From The Culture Of Hyper-Parenting. — Orion, 2008. — ISBN 978-0-7528-7531-6
- Honoré, Carl The Slow Fix: Solve Problems, Work Smarter and Live Better in a Fast World. — Collins, 2013. — ISBN 978-0-0611-28820
- In Praise of Slow: Challenging the Cult of Speed (HarperOne, 2004)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պոլինա Կոլոզարիդի «Դանդաղ կյանք» (аудио) «Футурошок» Ռադիո «Ազատություն», մայիս 2016
- The Sloth ակումբը նշում է իր 15 ամյակը // Slow Japan, November 16, 2014(անգլ.)