Դանա Մազալովա (նոյեմբերի 18, 1954(1954-11-18)[1], Սվիտավի - սեպտեմբերի 4, 2020(2020-09-04), Պրահա, Չեխիա) չեխ լրագրող, իրավապաշտպան, Չեխիայի հեռուստատեսության նախկին խմբագիր, «Երկիր Արարատի տակ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ, եղել է բանախոս Խորհրդային Միությունում[2]։

Դանա Մազալովա
չեխ․՝ Dana Mazalová
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1954(1954-11-18)[1]
ԾննդավայրՍվիտավի
Մահացել էսեպտեմբերի 4, 2020(2020-09-04) (65 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա
Քաղաքացիություն Չեխիա և  Չեխոսլովակիա[1]
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
 Dana Mazalová Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դանա Մազալովան ծնվել է 1954 թվականին Չեխոսլովակիայի Սվիտավի քաղաքում, որտեղից սկիզբ է առել հրեաների դեմ իրականացվող հոլոքոստը։ Նա սովորել է Պրահայի Կարլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մասնագիտությամբ՝ լրագրող։

Եղել է չեխական հեռուստատեսության դափնեկիր 1993 թվականին՝ ղարաբաղյան իրադարձությունները լուսաբանելու համար[3]։ Նկարահանել է ռեպորտաժներ Արցախի, Վրաստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի թեժ կետերում[3]։

Խոջալու դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրուցի հեղինակն է, որը հրապարակվել է «Նեզավիսիմայա գազետա» թերթում, 1992 թվականին[4]։

Մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին։ Պրահայի կենտրոնում գտնվող իր բնակարանը նա կտակել է Արցախին։

Գործունեությունը Հայաստանում և Արցախում խմբագրել

1982 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան և Արցախ։ Նա գրել է բազմաթիվ հոդվածներ և փաստագրական ֆիլմեր է նկարահանել արցախյան ազատամարտի մասին։ «Երկիր Արարատի տակ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ։ Ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին է։ Ֆիլմի ռեժիսորն է Միլան Մառիշկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Evidence zájmových osob StB
  2. «Дана Мазалова».
  3. 3,0 3,1 «Умерла журналистка Дана Мазалова, освещавшая события в Арцахе во время войны». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Дана Мазалова: Правда Ходжалы должна восторжествовать». Новое Время (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել