Դամպիր (անգլ.՝ Dampier Strait), Պապուա Նոր Գվինեայի կազմում ընդգրկված Ումբոի և Նոր Բրիտանիա կզղիները բաժանող նեղուց Խաղաղ օվկիանոսում։ Միավորում է Բիսմարկի ծովը՝ տեղակայված նեղուցից դեպի հյուսիս, Սողոմոնյան ծովի հետ, տեղակայված հարավում։ Նեղուցն իր անունը ստացել է եվրոպացու պատվին, ով առաջինն է լողացել դրա միջով. բրիտանացի ճանապարհորդ Ուիլյամ Դամպիրը, ով բացահայտել է նեղուցը 1700 թվականին։

Դամպիրի նեղուց
անգլ՝ Dampier Strait
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա
Բաժանում էՈւմբոի և Նոր Բրիտանիա կղզիները

Այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1883 թվականի Նոր Գվինեա կղզու անեքսիան Քվինսլենդի գաղութային կառավարության կողմից՝ 141 աստիճանի արևելք երկայնության վրա, 1884 թվականին կղզու հյուսիսային մասը՝ հոլանդական գաղութի սահմանից մինչև Դամպիր նեղուցը, անեքսիացվել է Գերմանական կայսրության կողմից[1]։

Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո 1914 թվականին ավստրալիացի զորքերը գրավեցին գերմանական տիրապետությունները, այդ թվում նաև Բիսմարկի կղզեխումբը և Գերմանական Նոր Գվինեան[2]։ Վերսալի Խաղաղության պայմանագրով այդ տարածքները վերածվել են Ազգերի լիգայի մանդատի՝ Ավստրալիայի վարչական կառավարման ներքո։

1942-ի մարտի 8-ին Լաե և Սալամաուա քաղաքներում՝ Յուոն ծովածոցի ափին, ճապոնական զինուժը վայրէջք կատարեց՝ վերահսկելով Դամպիրի և Վիտյազի նեղուցները[3]։ 1943 թվականի դեկտեմբերին ԱՄՆ զինված ուժերը վայրէջք կատարեցին Նոր Բրիտանիա կղզու վրա, որը նույնպես գտնվում է Դամպիր նեղուցի հսկման տակ[4]։ Ներկայումս նեղուցը Պապուա Նոր Գվինեայի տարածքում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William Churchill. Germany's Lost Pacific Empire // Geographical Review. — 1920. — В. 10. — Т. 2. — С. 84.
  2. William Churchill. Germany's Lost Pacific Empire // Geographical Review. — 1920. — В. 10. — Т. 2. — С. 89.
  3. 'New Guinea campaign' in I. C. B. Dear and M. R. D. Foot (eds) (2001) The Oxford Companion to World War II
  4. John Coates 'New Guinea Campaign' in Peter Dennis, Jeffrey Grey, Ewan Morris, Robin Prior and Jean Bou (eds) (2009) The Oxford Companion Australian Military History