Դակոտա Բլու Ռիչարդս (անգլ.՝ Dakota Blue Richards, ապրիլի 11, 1994(1994-04-11)[1], , Հարավային Կենսինգտոն)՝ անգլիացի դերասանուհի։

Դակոտա Բլու Ռիչարդս
անգլ.՝ Dakota Blue Richards
Դակոտա Բլու Ռիչարդսը 2012 թվականին
Ծնվել էապրիլի 11, 1994(1994-04-11)[1] (29 տարեկան)
Ծննդավայր, Հարավային Կենսինգտոն
ԿրթությունBlatchington Mill School and Sixth Form College?
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2007 - մեր օրեր
ԸնտրանիՈսկե կողմնացույց և Skins?
Դակոտա Բլու Ռիչարդս՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Դակոտան ծնվել է Լոնդոնի Հարավային Քինգսթոն շրջանում, սոցիալական աշխատող Միքայելա Ռիչարդսի ընտանիքում[2][3]։ Նրա հոր անունը հասարակության մեջ հայտնի չէ։ Դակոտայի ծնվելուց հետո նրա ծնողները բաժանվել են։ Դակոտա Բլու անունը ստացել է, քանի որ մայրը ցանկանում էր, որ անունը պարունակի աշխարհագրական օբյեկտ և գույն[2]։ Դակոտան տեղական սիու ցեղից է, նրանց հետ Միքայելան ծանոթացել է, երբ մեկ տարով Ամերիկայում էր[3], իսկ Բլուն Դակոտայի հոր մականունն է[4]։

Աղջկա ծնվելուց որոշ ժամանակ անց Միքայելան Դակոտայի հետ տեղափոխվեց Բրայթոն։ Այստեղ Դակոտան ավարտել է Պավել առաքյալի հիմնական դպրոցը[2][5], իսկ ավելի ուշ՝ Բլետչինգտոն Միլլ դպրոցը։ Տասներկու տարեկան հասակում խաղացել է «Ոսկե կողմնացույց» ֆանտաստիկ եռերգության առաջին ֆիլմում՝ Լիրա Բելակվայի (Lyra Belaqua) դերում։ Հաջողված դեբյուտից հետո Դակոտան հրավեր է ստացել խաղալու Մարիա Մերրիուեզերի դերը «Լուսնային հովտի գաղտնիքը» ֆիլմում, իսկ 2011 - 2012 թվականներին նկարահանվել է բրիտանական հայտնի «Կաթնակերները» սերիալում, կատարելով Ֆրանչեսկա (Ֆրենկի) Ֆիջերալդի դերը։ 2013 թվականին դուրս է եկել հինգ սերիաներից բաղկացած «Լույս և Խավար» սերիալը, որտեղ Դակոտան խաղացել է գլխավոր դերերից մեկը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
2007 Ոսկե կողմնացույց The Golden Compass Լիրա Բելակվա
2008 Լուսնային հովտի գաղտնիքը The Secret of Moonacre Մարիա Մերրիուեզեր
2008 Գտածո աղջիկ Dustbin Baby Էյփրիլ
2009 Հինգ մղոնի վրա Five Miles Out Քեսս
2011 - 2012 Կաթնակերները Skins Ֆրենկի Ֆիջերալդ
2013 - 2013 Լույս և Խավար Lightfields Իվի
2013 Ոլորան The Fold Էլոիզա էշտոն
2014 Հանգստի ժամ The Quiet Hour Սառա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «The 13-year-old girl who could be richer than Daniel Radcliffe». The Daily Mail. 2007 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Steele, Francesca (2007 թ․ նոյեմբերի 28). «Dakota Blue Richards: aka Lyra Belacqua». London: The Times. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. Lawrence, Will (2007 թ․ նոյեմբերի 30). «Dakota Blue Richards: The 13-year-old poised to conquer the world». London: The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Acford, Louise (2009 թ․ հունվարի 16). «Star bullied for her ginger hair». London: The Argus. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել