HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դախաու (այլ կիրառումներ)

Բերգկիրխեն (գերմ.՝ Dachau [ˈdaxaʊ]), քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասի հարավում, Մյունխենից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Դախաուն հիմնադրվել է VIII դարում։ Այստեղ բնակվող մոտավորապես 40 հազար բնակիչների մեծ մասը աշխատում է Մյունխենում։

Քաղաք
Դախաու
Dachau
Զինանշան
Dachau.jpg

Dachau Mühlbach.jpg
Կոորդինատներ: 48°15′37″ հս․ լ. 11°26′3″ ավ. ե. / 48.26028° հս․. լ. 11.43417° ավ. ե. / 48.26028; 11.43417
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԴախաու (շրջան)
ՕբերբուրգոմիստրՊետեր Բյուրգել
Մակերես34,85 կմ²
ԲԾՄ482 մ
Բնակչություն42506 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ08131
Փոստային ինդեքս85221
Փոստային ինդեքսներ85221
Ավտոմոբիլային կոդDAH
Պաշտոնական կոդ09 1 74 115
Պաշտոնական կայքdachau.de
##Դախաու (քաղաք) (Գերմանիա)
Red pog.png
##Դախաու (քաղաք) (Բավարիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Դախաուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1933 թվականի նոյեմբերի 15-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքն աճում էր հիմնականում Արևելյան Պրուսիայի վերաբնակիչների շնորհիվ։ Նրանք մի ամբողջ թաղամաս ստեղծեցին քաղաքի արևելքում։ Այդ աճի արդյունքում 1973 թվականի փետրվարի 1-ին Դախաուն ստացավ շրջանային կենտրոնի կարգավիճակ։

ՊատմությունԽմբագրել

Դախաուի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 805 թվականին։ Այդ թվականին Էրհան տոհմի կոմսը Ֆրայզինգի եպիսկոպոսին իր հողերը նվիրեց. այդ հողերը գտնվում էին Դախաու կոչվող վայրում։ Տարածքը, որտեղ գտնվում էր Դախաուն, այնքան էլ բարենպաստ չէր. հարավում՝ ճահիճ, հյուսիսում՝ անտառային բլուրներ, բայց քաղաքը հայտնվել էր գլխավոր ճանապարհի վրա, որ կապում էր Աուգսբուրգը և Մյունխենը։ Նման պայմանները Դախաուին արտոնություններ և գումար բերեցին, ինչպես նաև այստեղ պարբերաբար սկսեցին անցկացվել տոնավաճառներ։ Դրանցից առաջինը հիշատակվում է 1270 թվականին։ Քաղաքը լրջորեն ավերվեց Երեսնամյա պատերազմի ժամանակ. այն գրավեցին և թալանեցին շվեդական զորքերը։ XIX դարում Դախաուն իսկական բացահայտում եղավ նկարիչների համար։ Ճահճային տարածքը բնանկարիչների սիրելի վայրը դարձավ։ Շատ նկարիչներ սկսեցին այստեղ բնակվել։ Դախաուի անվան հետ ընդմիշտ կապվեցին Կառլ Շիպցվեգի, Մաքս Լիբերմանի, Լյուդվիգ Դիլի և շատ այլ նկարիչների անուններ։ XIX-ի վերջում և XX դարի սկզբին այստեղ կատակում էին, որ քաղաքի փողոցների յուրաքանչյուր տասներորդ անցորդը նկարիչ է։

Համակենտրոնացման ճամբարԽմբագրել

Դախաուն հայտնի է որպես առաջին մեծ համակենտրոնացման ճամբար և հիմնվել է 1933 թվականին։ Երրորդ ռեյխը այստեղ կալանքի տակ էր պահում ռեժիմի հակառակորդների։ Այս ճամբար է բերվել մոտ 250 000 մարդ, որոնցից 70 000-ը զոհվել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո ճամբարի վայրում հուշահամալիր ստեղծվեց։

ԳրականությունԽմբագրել

  • Հանս-Գյունթեր Ռիխարդի. Dachauer Zeitgeschichtsführer, Դախաու 1998։

Արտաքին հղումներԽմբագրել